ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի շատ նման է քաղաքական որոշման. ռուս փորձագետը զգուշացրել է հնդկական զենք գնելու ռիսկերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկասկած, Հնդկաստանը մի երկիր է, որը վերջերս կտրուկ թռիչք է կատարել ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն պետք է հիշել, որ երբ դառնում ես արտահանման առաջին պատվիրատուն, ապա դա ռիսկային է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը։

Հայաստանի համար այս որոշումը զգալի ռիսկեր է պարունակում, կարծում է նա։

«Հույս ունեմ, որ հնդիկ գործընկերները զեղչ են արել Հայաստանի կողմից նման ռիսկի ընդունման համար»,- նշել է նա։

 

Փորձագետը պարզաբանել է, որ միշտ պետք է հասկանալ, որ մի բան է, երբ զենք ես գնում խաղաղ ժամանակ, այսինքն՝ պլանավորված գնումներ ես կատարում, և մեկ այլ բան, երբ գնում ես զենք, որը ցանկացած պահի պետք է օգտագործել։

«Խաղաղ ժամանակ հնդկական զենք գնելը լավ քայլ է, քանի որ զենքի հետ մեկտեղ գնում ես Հնդկաստանի բարեհաճությունը, որը կարող է քեզ աջակցել միջազգային կազմակերպություններում, քվեարկել քո օգտին և այլն։ Հետևաբար, Հայաստանի կողմից հնդկական զենք գնելը ավելի շուտ քաղաքական որոշում է։

Բայց եթե ինչ-որ պահի պետք է օգտագործել «հում» զենք, ապա ավելի լավ է գնել օգտագործված ամերիկյան համարժեքը, եթե Ռուսաստանը ի վիճակի չէ այն մատակարարել։

Հայաստանը հակադրոնների հետ մեկտեղ գնում է նաև հաուբիցներ և համազարկային հրթիռային համակարգեր, որոնք բոլորովին այլ տրամաչափ ունեն։ Բոլոր կրակային համակարգերը չափազանց դժվար կլինի համատեղել, բացի այդ, փաստաթղթերը անգլերեն են, ինչը բարդացնում է կիրառումը:

Մինչդեռ, ի տարբերություն կրակային համակարգերի, նույն ֆրանսիական ռադարները հեշտ  համատեղելի են հնդկական հակադրոնների հետ։

Սակայն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ոչ թե զենք է գնում պատերազմի համար, այլ քաղաքական երախտագիտություն Ֆրանսիային ու Հնդկաստանին։ Հաշվի առնվե՞լ են տեխնիկական հարցերը: Թե՞  ենթադրել են, որ կռվելու կարիք չի լինի, բայց սրա շնորհիվ Հայաստանը կբարեկամանա Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները ստորագրել էին երեք «GM 200» ռադարների վաճառքի պայմանագիրը և հուշագիր ֆրանսիական «Mistral» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարումների վերաբերյալ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ 41,5 մլն դոլար արժողությամբ ZADS (Zen Anti-Drone System)  անօդաչուների դեմ պայքարի համակարգեր գնելու մասին։

Հնդկական կողմից համաձայնագիրը ստորագրել են Հայդերաբադից Zen Technologies-ի ներկայացուցիչները։ Ընկերությունը տրամադրելու է ինչպես համակարգերը, այնպես էլ օպերատորներին սովորեցնելու է  դրանք աշխատացնելը: Zen Anti-Drone-ը  համակարգ է, որն ապացուցել է իր հուսալիությունը և արդեն օգտագործվում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կողմից, գրում են լրատվամիջոցները։ Բացի այդ, Հայաստանը Հնդկաստանից գնել է նաև «MArG 155» անվավոր ինքնագնաց հաուբիցներ և «Pinaka» համազարկային կրակի համակարգեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular