ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախի փախստականներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 22-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը՝ 40 տոննա մարդասիրական բեռով։

Մարդասիրական օգնությունը կտրամադրվի   այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Օգնությունն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության հանձնարարությամբ։ Օգնությունը ներառում է սննդամթերք, ծածկոցներ և շարժական էլեկտրակայաններ:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վկայությամբ, 40 տոննա մարդասիրական բեռի մեջ ներառված են այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են Հայաստանում Լեռնային Ղարաբաղից հարկադիր վերաբնակված անձանց   համար։

«Այսինքն այն, ինչ նշել էր ՀՀ կառավարությունը։ Այդ ցուցակի հիման վրա էլ պատրաստվել  է մարդասիրական օգնությունը, որը ներառում է շարժական էլեկտրակայաններ և սննդամթերք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կոպիրկինը։

Օգնության առաքումը դիվանագետը դիտարկում է որպես Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների համերաշխության խորհրդանշան այս շատ բարդ ժամանակաշրջանում, որն ապրում է հայ ժողովուրդը և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները։

Դեսպանն ընդգծել է, որ  բացի այս խմբաքանակից, տարբեր ուղիներով, այդ թվում՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» միջոցով օգնություն են հատկացրել նաև Ռուսաստանի Դաշնության հասարակական կազմակերպությունները և բարեգործական հիմնադրամները։

«Համոզված եմ, որ սա կշարունակվի՝ ելնելով առկա կարիքներից։ Մեզ համար կարևոր է, որ հարկադիր  տեղահանվածների առջև ծառացած խնդիրները լուծվեն։ Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, նրանց վիճակը թեթևացնելու և նրանց  առջև ծառացած դժվարին խնդիրները լուծելու համար, կանենք», - ընդգծել է Կոպիրկինը։

Ռուսաստանի և ռուսաստանյան հասարակության համար, ինչպես նշել է դիվանագետը, սա շատ կարևոր է։

«Ռուսաստանյան կողմն անհանգստացած է այն ամենով, ինչ կատարվում է, և սրանք միայն խոսքեր չեն։ Մենք սերտորեն կապված ենք միմյանց հետ»,- եզրափակել է Կոպիրկինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular