ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն հայտնել է, թե ում են պատրաստվում վերաբնակեցնել Ստեփանակերտում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական ​​կոմիտեն հայտնել է, թե ում են պատրաստվում վերաբնակեցնել Ստեփանակերտում։

Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են պետական ​​կոմիտեից, հարկադիր տեղահանվածներին մշտական ​​բնակություն է տրամադրվում միայն այն բնակավայրերում, որտեղ նրանք գրանցված են։ «Ըստ այդմ, նախատեսվում է Խանքենդի քաղաքում (Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը) վերաբնակեցնել այս տարածքից հարկադիր տեղահանվածներին։

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին Լեռնային Ղարաբաղում 140 հազար մարդու վերաբնակեցնելու մտադրության մասին, ինչը մի քանի անգամ գերազանցում է տարածաշրջանի ադրբեջանցի բնակիչների թիվը նույնիսկ ԽՍՀՄ-ի լավագույն տարիներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular