ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան պայմանավորվել է Նիգերիայի հետ ներդրումների դիմաց գազի լրացուցիչ մատակարարումների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիան պայմանավորվել է Նիգերիայի հետ գազի լրացուցիչ մատակարարումների մասին՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում կատարելիք ներդրումների դիմաց։ Նիգերիական Riverside LNG եւ գերմանական Johannes Schuetze Energy Import ընկերությունների միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Նիգերիան ամեն տարի Գերմանիա կարտահանի 850 000 տոննա հեղուկացված բնական գազ (ՀԲԳ)՝ ապագայում 1,2 մլն տոննայի հասցնելու ակնկալիքով։ Սպասվում է, որ առաջին մատակարարումները Նիգերիայից կսկսվեն 2026թ., տեղեկացրել է DW-ն։

«Սա Գերմանիա գազի ներմուծման դիվերսիֆիկացման եւս մեկ քայլ է»,- ասել է Johannes Schuetze Energy Import ընկերության հիմնադիր եւ կառավարման նախագահ Յոհաննես Շյութցեն՝ մեկնաբանելով Բեռլինում ստորագրված համաձայնագիրը։

Գերմանիան իր հերթին պարտավորվել է փոխըմբռնման երկրորդ հուշագրի շրջանակում ներդնել եւս 500 մլն դոլար (458 մլն եվրո) Նիգերիայում տեխնոլոգիաների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման ոլորտում։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ աֆրիկյան մի քանի երկրների ղեկավարներ նախօրեին գերմանական ընկերություններին կոչ են արել ավելի շատ միջոցներ ներդնել Աֆրիկայում։ Աֆրիկայի պոտենցիալը հսկայական է, ասել է Շոլցը Բեռլինում բացված «մեծ քսանյակի» «Պակտ Աֆրիկայի հետ» նախաձեռնության (ընդունվել է 2017թ.) համաժողովում։ Պակտը նախաձեռնել է Գերմանիան, որն այն ժամանակ G20-ի նախագահն էր։

Ըստ Շոլցի՝ բարեփոխումները «Պակտի» շրջանակում զգալի տնտեսական աճ են ապահովել մասնակից պետություններում։ «Պակտ Աֆրիկայի հետ» համաժողովը նպատակ ունի ազդանշան ուղարկել այն մասին, որ «դուք կարող եք հիմնվել Գերմանիայի վրա՝ որպես գործընկերոջ»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular