ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնաշեն ու տարօրինակ հայկական զենքեր. Ոստիկանության պահոցի բացառիկ նմուշներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարդիկ պատրաստում են տարօրինակ, ինքնատիպ և առաջին հայացքից սովորական կենցաղային իրեր, որոնք «Զենքի մասին» ՀՀ օրենքով համարվում են զենքեր: Դրանք այսպես կոչված` քողարկված զենքեր են: Շատ մարդիկ քողարկված զենքեր տեսնում են Ջեյմս Բոնդի ֆիլմերում, իսկ ոստիկանության քրեագիտական վարչության աշխատակիցները դրանք տեսնում են իրականում, հետազոտում և վերլուծում: Դրանք ավելի շատ ինքնաշեն զենքեր են, որոնք սովորաբար առգրավվում են: Կրողները դրանք երբեմն  ինքնակամ են հանձնում: Զենքերն առգրավելու դեպքում հարուցվում է քրեական գործ, իսկ կամավոր հանձնելու դեպքում` ոչ: Քողարկված զենքերը փորձաքրեագիտական վարչությունում մնում են այնքան ժամանակ, մինչև դատարանի վճռով զենքը ոչնչացվի, օգտագործվի հատուկ ծառայությունների համար կամ պահպանվի որպես թանգարանային նմուշ:

Փոքր ինքնաշեն ատրճանակ կամ քողարկված կախազարդ

zenq-1

Առաջին հայացքից կախազարդ հիշեցնող այս աքսեսուարը փոքր, ինքնաշեն ատրճանակ է: Զենքի տեսակը ակոսափող հրազեն է,այսինքն` փողանցքում կան ակոսներ, որոնց շնորհիվ գնդակը շարժման ընթացքում պտտվում է և թռչում է հաստատուն ուղղությամբ: Կենտրոնի բաժնի ոստիկաններն այն առգրավել են 2-3 տարի առաջ և հանձնել ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը: Հարուցվել է քրեական գործ: Բարեբախտաբար այս կախազարդը կյանք չի խլել, բայց հասցրել է վիրավորել: Գնդակը թռչում է մոտ 300 մետր: Սև շուկայում շրջանառվում է, սակայն գինը կայուն չէ: Այս քողարկված կախազարդն իր նման այլ կախազարդերի հետ ոչնչացվել է 2015-ի վերջին:

Ինքնաշեն կրակող սարքգրիչի տեսքով

67-73

Գրչի տեսքով այս ինքնաշեն կրակող սարքը ողորկափող հրազեն է: Անհայտ անձինք այն կամավոր թողել են Աշտարակում և զանգել Նոր Նորքի բաժնի ոստիկաններին: Նրանք գտել են զինագրիչը և հանձնել ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը: Քրեական գործ չի հարուցվել, քանի որ կրակող սարքը չի առգրավվել, այլ կամավոր հանձնվել է: Կրակող գրիչը կյանք չի խլել: Կախարդական գրիչը կարող է փամփուշտն արձակել մինչև 300 մետր: Իր նման մյուս գրիչների հետ ոչնչացվել է 2015-ի վերջին:

Թուրրացան կամ կախարդական ձեռնափայտ

67-74

Կախարդական ձեռնափայտը ոստիկաններն 8 տարի առաջ առգրավել են մի երիտասարդից, որը վիրավոր էր ձևանում: Պարզվել է, որ կախարդական ձեռնափայտը ոչ միայն կրակում է, այլ նաև քողարկված թուր է: Ձեռնափայտը փորձաքրեագիտականում պահվում է որպես թանգարանային նմուշ: Մարդու կյանք չի խլել: Սև շուկայում տարածված չէ: Մահաբեր ձեռնափայտը ոստիկանները չեն ոչնչացնի, քանի դեռ փորձաքրեագիտական վարչությունում նմանատիպ զենքեր չեն հայտնվել:

Գոտու մեջ քողարկված հարվածային դաշույն

zenq-3

Գոտու ճարմանդի մեջ քողարկված հարվածային դաշույնը ոստիկանները 2 տարի առաջ խուզարկությամբ առգրավել են և ուղարկել փորձաքրեագիտական վարչություն: Նմանատիպ գոտիները գործարանային արտադրության են և նախատեսված են հատուկ ծառայությունների համար: Սառը զենք է: Մարդու կյանք խլել է, թե ոչ` պարզ չէ: Սև շուկայում չի շրջանառվում, շուկայական արժեք չունի: 2016-ի վերջին կուղարկվի ոստիկանության տնտեսական վարչություն, ապա կօգտագործեն հատուկ ծառայությունները:

Գոտու ճարմա՞նդ, թե՞ կռփազենք

zenq-2

Կռփազենքով գոտին ոստիկանները խուզարկությամբ առգրավել են 2014-ի սեպտեմբերին և ուղարկել ոստիկանության փորձաքննության վարչություն: Գոտու ճարմանդի տակ քողարկված կռփազենքը մարդ չի սպանել, սակայն հասցրել է վիրավորել: Արհեստագործական է: Հարվածող, փշրող սառը զենք է: Այս քողարկված կռփազենքը ոչնչացվելու հերթի մեջ է: Հայաստանում կռփազենք օգտագործելը «Զենքի մասին» օրենքով արգելվում է, և սահմանված է 200000 դրամ տուգանք: Զենքի այս տեսակը սև շուկայում վաճառվում է 2000-5000 դրամով:

 

Գրչում քողարկված ատիպիկ սառը զենք

67-75

Առաջին հայացքից սովորական գրչի տեսք ունեցող զենքի այս տեսակը ոստիկանությունում հայտնվել է նախկին տիրոջ անզգուշության պատճառով:  Սուր ծայրով այս զենքը ոստիկանները նկատել են, երբ այն ընկել է տիրոջ ծոցագրպանից: Ոստիկաններն այն առգրավել են և ուղարկել փորձաքրեագիտական վարչություն: Քողարկված սառը զենքի այս տեսակն, ի տարբերություն մյուս նմանատիպ զենքերի, հարվածելուց հետո ավելի ցավոտ ազդեցություն է թողնում, քանի որ մարդու մարմնին հարվածելուց հետո սրածայր շեղբը մնում է մարմնի մեջ: Այն չի հասցրել մարդու կյանք խլել և չի էլ հասցնի, քանի որ արդեն ոչնչացվել է: Սև շուկայում չի շրջանառվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular