ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամփոփվել են երկօրյա Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունների արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 22-ին Երևանում ամփոփվել են երկօրյա Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունների արդյունքները։ Հայկական կողմից համանախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ համանախագահները նշել են հիմնական կետերը, որոնց շուրջ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկա և էներգաարդյունավետություն, տեխնիկական մասնագիտական կրթություն, ջրային ենթակառուցվածքների զարգացում, տարածքային կառավարման բարեփոխումներ, նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաներ։

Համագործակցության շրջանակում ԳԴՀ-ի կողմից կտրամադրվի լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն՝ դրամաշնորհների և վարկերի տեսքով, որն ուղղված կլինի միջին մասնագիտական տեխնիկական կրթության, ինչպես նաև վերականգվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար։

Փաստաթղթի ստորագրմանը հաջորդել է համանախագահներ Վահան Քերոբյանի ու Նիլս Աննենի մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները պատասխանել են ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular