ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեղատնային գործունեության լիցենզիաների գործողություններ են կասեցվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Գլխավոր դատախազությունը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ուսումնասիրել է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող մի շարք քրեական վարույթներ: Հայտնել է դատախազությունը։

Քրեական վարույթներից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Մ.Դ.-ն, ունենալով դեղատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա, Երևան քաղաքում գործող երկու դեղատներում շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերով՝ 1,8 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 12 դեղահաբ, որոնք ապօրինի վաճառել է Վ.Գ.-ին ու Մ.Շ.-ին:

Մեկ այլ քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Ն.Ա.-ն, ունենալով դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա, Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում գործող դեղատանը, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերով՝ 6,9 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ «PGN 300» գրառմամբ 23 դեղահաբ:

Վերոնշյալ քրեական վարույթների նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերեր Ն.Ա.-ի և Մ.Դ.-ի վերոնշյալ գործունեությունը քողարկվել է դեղատնային գործունեության անվան տակ, իսկ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղահաբերը պահվել են դեղատներում:

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը), իսկ 2023 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Մ.Դ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը):

Մ.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը, իսկ Ն.Ա.-ի նկատմամբ կիրառված է տնային կալանք և բացակայելու արգելք:

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին միջնորդագրեր է ներկայացրել Առողջապահության նախարարություն՝ վերոնշյալ դեղատների գործունեության կասեցման հարցը քննարկելու նպատակով:

2023 թվականի նոյեմբերի 15-ին Առողջապահության նախարարության Լինցենզավորման հանձնաժողովի որոշմամբ՝ կասեցվել են Ն.Ա.-ին և Մ.Դ.-ին տրված լիցենզիաների գործողությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular