Կարևոր․ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ33+700-կմ34+350-ի հարակից հատվածում՝ Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ, նոյեմբերի 22-ին՝ ժամ 15։00-17։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Հայտնել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։
Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,- նշվում է հայտարարության մեջ։