ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քառօրյա հումանիտար զինադադար. ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը պայմանավորվել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Իսրայելի հետ քառօրյա զինադադարի և իր պատանդների ազատ արձակման համաձայնության ձեռքբերումը՝ իսրայելական բանտերից բանտարկյալների դիմաց։ Հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։

«Oրեր տևած դժվարին բանակցություններից հետո մենք հայտարարում ենք, որ Քաթարի և Եգիպտոսի անխոնջ և հմուտ ջանքերի շնորհիվ մենք համաձայնության ենք եկել չորս օրով հումանիտար զինադադարի շուրջ», - ասվում է հայտարարության մեջ: 

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Իսրայելի բանտերից «մինչև 19 տարեկան 50 բանտարկյալներ՝ կանայք և երեխաներ, ազատ կարձակվեն՝ մինչև 19 տարեկան 150 կանանց և երեխաների ազատ արձակման դիմաց»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Իսրայելի կառավարության հետ համաձայնագրի շրջանակներում երկու կողմերն էլ հավատարիմ են հրադադարին՝ երաշխավորելով դադարեցնել «բոլոր ռազմական գործողությունները Գազայի հատվածի բոլոր տարածքներում»: Բացի այդ, կապահովվի «հարյուրավոր բեռնատարների մարդասիրական, շտապ օգնության, բժշկական օգնության, ինչպես նաև վառելիքի առաքումը Գազայի հատվածի բոլոր շրջաններ՝ հյուսիս և հարավ»:

ՀԱՄԱՍ-ը նաև նշել է, որ հումանիտար դադարի շրջանակներում «չորս օրով ամբողջությամբ կդադարեցվի օդային հաղորդակցությունը Գազայի հատվածի հարավում» և մասամբ՝ տարածաշրջանի հյուսիսում։ «Հյուսիսում օդային հաղորդակցությունը կդադարեցվի ամեն օր վեց ժամով՝ ժամը 10:00-ից մինչև 16:00-ը [տեղական ժամանակով]»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Զինադադարի ընթացքում օկուպանտները (իսրայելական զորքերը,- խմբ) պարտավորվում են ոչ ոքի վրա չհարձակվել կամ ձերբակալել Գազայի հատվածի բոլոր տարածքներում, ինչպես նաև ապահովել մարդկանց ազատ տեղաշարժը հյուսիսից հարավ Սալահ ադ-Դինի երկայնքով»,- նշված է տեքստում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular