ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Լիբանա՝ Անկախության օր, Սուրինամ՝ Անկախության օր, Ալբանիա և ալբանացիների սփյուռք՝  Ալբանական այբուբենի օր, Ադրբեջան՝ Արդարադատության աշխատողների օր, Հայաստան՝ Բանկային աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1861– ծնվել է նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը։

1873– ծնվել է նշանավոր պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։

1897 - ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Աստղիկ Երամյանը:

1901- վախճանվել է  բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը:

1902 - ծնվել է  հայազգի խորհրդային ջերմատեխնիկ Հայկ Աբաղյանցը:

1903 - ծնվել է փիլիսոփա Հենրի Գաբրիելյանը:

1909 - ծնվել է հայ խորհրդային էներգետիկ Դավիթ Խզմալյանը:

1920- զանգեզուրցի հայերը Ղարալագյազի էքսպեդիցիոն կորպուսի օգնությամբ ջախջախել են խորհրդային զորքերին, որոնք ստիպված են եղել Աբդալարից նահանջել դեպի Ղարաբաղ:  Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը:

1927 - ծնվել է նկարիչ Նորայր Աղաջանյանը:

1929 - ծնվել է գրականագետ Սևակ Արզումանյանը:

1930 - ծնվել է դերասան Կիմ Երիցյանը:

1942– ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։

1945 - ծնվել է կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը:

1948 - ծնվել է նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը:

1982- ծնվել է Ռուսաստանում ապրող հայազգի հնչյունավորող Հայկ Գյոլչանյանը:

1988– ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է 1915-ի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային օր։

- կապված շարունակող բազմահազարանոց ցույցերի և ԼՂՀ-ում իրավիճակի սրման հետ Երևանում գիշերը Մոսկվայի կողմից մտվել է արտակարգ դրություն, իսկ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի բոլոր որոշումները հայտարարվել են ոչ օրինական:            

1993– Հայաստանում ԽՍՀՄ Պետ բանկի ռուբլիների փոխարեն շրջանառության մեջ է դրվել Հայկական դրամը։

1997 - վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանը:

2004- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ նիստում կոմիտեի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը:

2005- Ծիծեռնակաբերդում Եղեռնի զոհերի հուշահամալիր է այցելել  Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը:

2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոբելյանական` 10-րդ հեռուստամարաթոնի ընթացքում, ստացվել է 15 մլն 280 հազար դոլար նվիրատվություն ու նվիրատվության խոստում:

2014- հատուկ նշանակության գործողության կատարման շնորհիվ  տարհանվել են ադրբեջանցիների կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը: ՊԲ-ն կորուստներ չի կրել, շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող։

2015-«Հեռախոսամարաթոն 2015»-ին ստացվել է 1.3 մլն եվրո նվիրատվությունների խոստում: Նախորդ տարիների նվիրատուներին այս տարի միացել են շուրջ հազար նոր նվիրատուներ:

2019-Բրյուսել ժամանած Կրթության նախարար Արայիկ Հարությունյանին ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության անդամները դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1497 —պորտուգալացի նավագնաց Վասկո դը Գամման շրջանցել է Բարեհուսո հրվանդանը:

1604 —Իսպանիայի 26-ամյա թագավոր ֆիլիպ 3-րդը, որի ժամանակ էթիկետը հասցվել էր բարձրագույն աստիճանի, բուխարու մոտ քնելով այրվել է, քանի որ չի գտնվել այն անձը, որին իրավունք էր վերապահված տեղաշարժել թագավորի թիկնաթոռը:

1881 –ծնվել է թուրք քաղաքական գործիչ Էնվեր փաշան:

1906 —Ռուսաստանում սկսվել է Ստոլիպինի ագրարային բարեփոխումը:

1913 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Բենջամին Բրիթենը:

1927 —Պարսկաստանը հայտարարել է Պարսից ծոցում գտնվող Բահրեյն կղզու նկատմամբ իր իրավունքի մասին:

1928 - Փարիզում առաջին անգամ ներկայացվում է Մորիս Ռավելի «Բոլերո» բալետը

1938 —օվկիանոսի հարավաֆրիկյան ափերին բռնել են նախապատմական և անհետացած համարվող Ցելեկանտ անվանումով ձուկ:

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադին օգնելու համար Լադոգա լճի սառույցների վրայով գցված Կյանքի ճանապարհով սկսել են երթևեկել ավտոմեքենաներ:

1946 —Անգլիայում վաճառքում  հայտնվել են գնդիկավոր գրիչներ:

1960- ԽՍՀՄ-ի Զապորոժիեի «Կոմմունար» ավտոգործարանը սկսել է արտադրել փոքրալիտրաժ «Զապորոժեց» մարդատար ավտոմեքենաներ:

1963– Դալաս քաղաքում դիպուկահարի կրակոցով սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին։

1977 —սկսվել են «Կոնկորդ» ինքնաթիռների թռիչքները Լոնդոնից և Փարիզից դեպի Նյու-Յորք:

1986– Մայք Թայսոնը 20 տարեկանում դարձել է ծանր քաշային կարգում ամենաերիտասարդ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը։

1995– տեղի է ունեցել «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի պրեմիերան, որը ամբողջովին համակարգչով պատրաստված առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է։

2003 —Էդուարդ Շևարդնաձեի հակառակորդների կողմից գրավվել է Վրաստանի խորհրդարանը:

2004 – Ուկրաինայում սկսվել է   «Նարնջագույն հեղափոխությունը»:

2005– Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլեր է դարձել կին՝ Անգելա Մերկելը։

2017 —վախճանվել է ռուս օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստրովսին:

2020- ԱՄՆ-ը դուրս է եկել Բաց երկնքի մասին պայմանագրից, ըստ որի թույլատրվում էր չզինված հետախուզական թռչող սարքերի թռիչքներն այն ստորագրած երկրների օդային տարածքով:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular