ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերբիան և Խորվաթիան միմյանց դիվանագետներին պերսոնա նոն գրատա են հայտարարել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերբիան և Խորվաթիան միմյանց դիվանագետներին պերսոնա նոն գրատա են հայտարարել, հայտնում է AP-ն։

Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Բելգրադում Խորվաթիայի դեսպանատան առաջին քարտուղարը պերսոնա նոն գրատա է հայտարարվել ծառայության ընթացքում իր ենթադրյալ «դիվանագիտական ​​նորմերի կոպիտ խախտման» համար։

Ի պատասխան՝ Խորվաթիան երեքշաբթի օրը վտարեց սերբ դիվանագետին:

 

«Մենք որոշել ենք, որ Խորվաթիայում Սերբիայի դեսպանատան խորհրդական Պետար Նովակովիչը պետք է պերսոնա նոն գրատա ճանաչվի Խորվաթիայում»,- ասել է Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանը։

Սերբիայի կառավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցները հաղորդում են, որ խորվաթ դիվանագետ Հրվոյե Սնայդերը մեղադրվում է «լրտեսական գործունեության» և Խորվաթիայի գաղտնի ծառայությունների համար մարդկանց «հավաքագրելու» մեջ։

Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարությունը մերժել է դիվանագետներին արտաքսելու հիմքերը և Սերբիայի գործողություններն անվանել է «քայլ դեպի փոխհարաբերությունների վատթարացում» այն ժամանակ, երբ «Հարավ-Արևելյան Եվրոպայի կայունությունը մեծ նշանակություն ունի ողջ Եվրոպայի համար»։ 

Բալկանյան երկու հարևանների միջև լարվածությունը պարբերաբար սրվել է 1990-ականների բալկանյան պատերազմներից հետո, որոնք ավարտվեցին Բելգրադի պարտությամբ և այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր էթնիկ սերբերի արտաքսմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular