ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրներն ու Կառավարության աջակցության ծրագրերը ներկայացվել են ՄԱԿ գործընկերներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչի հետ։

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել մարտահրավերներով լի ժամանակաշրջանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի մանդատի ներքո Հայաստան այցի համար: Հանդիպման մեկնարկին նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերելի կարգավորումներին և Կառավարության մեկնարկած աջակցության ծրագրերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելմանը, ապօրինի գույքի բռնագանձնման ընթացակարգերին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, այդ թվում՝ խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի կանխարգելմանը և գործերի արդյունավետ քննությանը, ինչպես նաև ներկայացվել են դատաիրավական և քրեական արդարադատության ոլորտների բարելավմանն ուղղված ընթացիկ միջոցառումները։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, ներառյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռների կատարման ընթացքին: Այս համատեքստում, արդարադատության նախարարի տեղակալն ընդգծել է, որ 2023 թ. ընդունված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված են կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված ՄԻԵԴ վճիռներով բարձրացված ինստիտուցիոնալ խնդիրների հասցեագրմանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ուղղված մարդու իրավունքների խախտումների վերացմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular