ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածոտնում 600-ից ավելի մեքենա մերկասառույցի պատճառով առաջ չեն ընթանում. 4 կմ-անոց խցանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ տանող ճանապարհին: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավան բնակավայրից մինչև Վանաձոր ճանապարհահատվածին մերկասառույց է, ինչի պատճառով էլ երթևեկությունը կարելի է ասել Նիգավանից մինչև Սպիտակի ոլորաններ կանգնած վիճակում է: Մոտ 600-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, ճանապարհի մերկասառույցի պատճառով չեն կարողանում ընթանալ:

100-ից ավելի ավտոմեքենաներ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի 4-րդ հերթափոխի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և պարեկ Վահե Մարտիրոսյանի գլխավորությամբ քաղաքացիների հետ ավտոմեքենաները հրելով, մեծ դժվարությամբ դուրս էին բերում անվտանգ վայր, մի քանի բեռնատար ավտոմեքենաների էլ փրկարարներն ու պարեկները մի քաղաքացու հատուկ բեռնատար մեքենայով ճոպանի միջոցով դուրս բերեցին մերկասառույց ճանապարհից:

Երթևեկությունը մոտ 4 կմ-անոց ճանապարհահատվածում ահավոր վիճակում է գտնվում, վարորդներն էլ իրենց շնորհակալանքի խոսքն էին ուղղում փրկարարերին, պարեկներին, ասելով, որ 3.5-4 ժամ է՝ այս վիճակում ենք հայտնվել, միայն նրանց կողմից ենք օգնություն ստացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular