ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի. փաստաբա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատական համակարգի «լակմուսե թուղթ»։ Փաստաբանական խումբը այսպես է որակում գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործը։ «Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ 

Նրա խոսքով` Վերաքննիչ քրեական դատարանի սեպտեմբերի 20-ի որոշում կա, որով արձանագրվել է, որ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան ծանրակշիռ նոր հանգամանքներ։

«Հոկտեմբերի 4-ին գնում ենք դատարան, ներկայացնում որոշումը, դատարանն էլ որոշում է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը», - նշեց փաստաբանը։ 

Այս որոշումը փաստաբանական խումբը բողոքարկել է, որը մակագրվել է այն դատավորին, որն ասել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ։ 

«Եթե դատավոր Հովաննիսյանը իրավական որոշումներ հայտնի, հետո այդ դիրքորոշումները վերահաստատելու ժամանակ հրաժարվի իր իսկ դիրքորոշումներից, էլ ինչի՞ համար է զբաղվում իրավաբանությամբ»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular