«Քաղաքագետ Ժարիխինը պարզաբանել է, թե ինչու է Փաշինյանը կռունկ կախում ՀՀ քաղաքացիների աչքերի առաջ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐSvpressa.ru–ն գրում է, որ ռուս քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հեռագրային ալիքով հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Մինսկում։ «Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին` Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել հանդիպմանը և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը»,- գրված է հաղորդագրությունում։
Ինչպես նշել է Վլադիմիր Ժարիխինը, անկասկած, Փաշինյանի հիմնական նպատակը դեպի Արևմուտք շրջվելն է: «Իրականում նա ամեն ինչ արել է դրա համար։ Նա նույնիսկ Լեռնային Ղարաբաղն է զոհաբերել բեռը թեթևացնելու համար, ինչպես ինքն էր կարծում, որպեսզի թեթև շարժվի դեպի արևմտյան աշխարհ։ Բայց հայ ժողովուրդը, որի մի մասին Փաշինյանն այս գաղափարով գերել է, կբախվի հիասթափության, որն արդեն շատերին է բաժին հասել»,– ասել է նա։
Որպես օրինակներ «svpressa.ru»–ի զրուցակիցը բերել է Վրաստանին ու Ուկրաինային: «Ե՞րբ սկսեց Վրաստանը խզել կապերը Ռուսաստանի հետ: Քսան տարի առաջ, և ի՞նչ, նա Եվրամիությունո՞ւմ է: Ե՞րբ Ուկրաինան սկսեց ակտիվորեն հեռանալ Ռուսաստանից: Տասը տարի առաջ, և եթե հիշում եք 2004 թվականը, ապա պարզվում է, որ դա նույնպես 20 տարի առաջ էր: Եվ ի՞նչ, Կիևը հենց նոր է ասոցացման համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, որը բացարձակապես անբարենպաստ է Ուկրաինայի համար, քանի որ այն գործնականում ոչնչացնում է ուկրաինական արդյունաբերությունը: Ո՛չ Վրաստանը, ո՛չ Ուկրաինան չեն ընդունվել և չեն ընդունվելու եվրոպական ընտանիք, ասում են, որ պայմանները չեն կատարել։ Ի՞նչ պայմաններ՝ ամեն տեսակ բաներ: Դուք դրանք կատարում եք, և հետո մենք կտեսնենք ինչ անենք, կամ էլ ոչ, գուցե և նորերը հայտնվեն: Բայց իրականում ոչ Վրաստանին, ոչ Ուկրաինային չեն ցանկանում ընդունել ԵՄ»,– ասել է նա։
Նույնը կլինի նաև Հայաստանի հետ, զգուշացրել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրենը։ «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դա չի հասկանում, այլ նաև ամեն ինչ հիանալի գիտակցում է: Բայց նրան պետք է «կռունկ երկնքում» Հայաստանի քաղաքացիների համար (ռուսական ասացվածից՝ лучше синица в руках чем журавль в небе), որպեսզի կատարի իր վերադասի տված խնդիրը, և արդեն այդ դեպքում մեկ է, Հայաստանում թեկուզ խոտ չաճի»,- ընդգծել է Վլադիմիր Ժարիխինը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը