ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


11 կանացի «թերություններ», որոնք մագնիսի պես ձգում և խելքահան են անում տղամարդկանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հաճախ կանայք նայում են հայելու մեջ և իրենց արտաքինի որոշ առանձնահատկություններին վերագրում «թերություն» պիտակը: Սակայն իրականում այդ թվացյալ թերությունները տղամարդկանց կողմից ընկալվում են որպես առավելություններ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 11 կանացի «թերություններ», որոնք խելքահան են անում տղամարդկանց:

Մեծ կոնքեր

Տղամարդկանց բնազդաբար ֆիզիկապես ավելի գրավում են մեծ կոնքերով կանայք: Մեծ կոնքերը չափազանց սեքսուալ են, քանի որ էլ ավելի են ընդգծում ձեր բարակ իրանը: Այնպես որ, եթե ունեք մեծ կոնքեր և կարծում եք, որ դա թերություն է, ապա վերջ տվեք, դա ձեր առավելությունն է:

Փարթամ բարեմասնություններով մարմին

Գիտականորեն ապացուցված է, որ միայն կանայք են նյարդայնանում ավելորդ գրամներից, իսկ այ տղամարդկանց դուր են գալիս փոքր-ինչ փարթամ մարմնով կանայք: Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց կարծիքով իդեալական մարմին ունի Քելլի Բրուքը, իսկ նրան ակնհայտորեն չի կարելի կոչել նիհար և սլացիկ, այնպես որ, խորը շունչ քաշեք և ընդունեք ձեր մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա:

Հաստ շուրթեր

Մեծ շուրթեր ունեցող աղջիկները հաճախ բողոքում և բարդույթավորվում են: Իզուր: Դուք իրականում չափազանց հաջողակ եք, եթե ունեք բնականից լեցուն և հյութալի շուրթեր, դրանք տղամարդկանց պարզապես խելքահան են անում:

Պեպեններ

Եվս մեկ տարածված կանացի «թերություն»: Շատերն այնքան են բարդույթավորվում, որ տոննաներով դիմաներկ են օգտագործում պեպենները ծածկելու համար: Մի՛ արեք այդպես: Տղամարդիկ սիրում են պեպեններ, նրանց կարծիքով դրանց շնորհիվ կինը միաժամանակ և՛ քնքուշ, և՛ սեքսուալ տեսք ունի:

Խալեր

Ինչպես և պեպենները, այնպես էլ խալերը տղամարդկանց կողմից ընկալվում են որպես սեքսուալության նշան: Նրանց կարծիքով՝ դրանք ընդգծում են ձեր յուրահատկությունը: Պատահական չէ, որ բոլոր ժամանակների սեքս-սիմվոլ Մերիլին Մոնրոն իր շրթունքի վերևում փոքրիկ խալ էր նկարու

Փոսիկներ մեջքի ստորին հատվածում

Ապացուցված է, որ մեջքի ներքևի հատվածի փոսիկները մագնիսի պես գրավում են տղամարդկանց: Մի՛ անհանգստացեք, եթե ձեր փոսիկները երևում են կիպ շապիկի տակից, տղամարդկանց դրանք պարզապես խելքահան են անում:

Հաստ ազդրեր

Կարծրատիպերը կոտրվում են: Եթե նախկինում կանայք և աղջիկները հաստ ազդրերի պատճառով խուսափում էին կարճ կիսաշրջազգեստներ կրելուց, ապա հիմա դուք դա պարզապես պարտավոր եք անել, քանի որ տղամարդիկ «թերությունը» չափազանց գրավիչ են համարում:

Ամոթխածություն

Եթե դուք հաճախ եք կարմրում և դրանից բարդույթավորվում, ապա վստահեցնում ենք ձեզ, որ դա ձեր առավելություններից է: Այդ անմեղ երեխայի կերպարանքը խելքահան է անում տղամարդկանց: Նրանց մոտ արթնանում է պաշտպանի բնազդը:

Ենթագիտակցական սովորություններ

Ձեր անգիտակից կամ ենթագիտակցական սովորությունները նույնպես չափազանց գրավիչ են: Օրինակ՝ այն, թե ինչպես եք ուղղում ձեր մազերը կամ էլ արագ-արագ թարթում ձեր աչքերը, երբ նյարդայնացած կամ զայրացած եք: Այս ամենը նկատելը տղամարդուն ձեզ ավելի լավ ճանաչելու զգացողություն է հաղորդում:

Թավ ձայն

Կանանց մեծ մասն ունի բարակ և բարձր ձայն, սակայն եթե դուք ունեք խորը, թավ ձայն, ապա մի բարդույթավորվեք: Դա ձեր առանձնահատկությունն է, որը դուր է գալիս տղամարդկանց: Նրանք դա չափազանց գրավիչ և սեքսուալ են համարում:

Ձեր մաշկի բնական բույրը

        

Բոլոր մարդիկ ունեն իրենց բնական բույրը, որը նրանց յուրահատուկ է դարձնում: Չնայած որ օծանելիքը հիանալի միջոց է տղամարդու ուշադրությունը գրավելու համար, տղամարդիկ, այնուամենայնիվ, ավելի գրավիչ են համարում հենց մաշկի բնական բույրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular