ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը Գազայի հատվածում գործողությունների համար Իսրայելի դեմ ՄՔԴ հայց կներկայացնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը ծրագրում է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) Իսրայելի դեմ հայց ներկայացնել՝ Գազայի հատվածում նրա գործողությունների համար, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Բազմաթիվ իրավական փորձագետների և միջազգային փորձագետների կարծիքով՝ Իսրայելի ռեժիմը ռազմական հանցագործություններ է կատարել... (ներառյալ) մի շարք ռազմական հանցագործություններ Գազայում: Բավական ապացույցներ կան։ Իսլամական համագործակցության կազմակերպությանն ուղղված իր առաջարկի շրջանակում Իրանը կոչ է արել նշանակել հանձնաժողով, որը կմշակի այս փաստաթղթերը միջազգային դատարաններին, ներառյալ այս (Միջազգային քրեական) դատարանին ներկայացնելու համար, և մենք հուսով ենք, որ Միջազգային քրեական դատարանը, իր ներհատուկ առաքելության մեջ կապացուցի, որ նա գործում է անաչառ և արդարացի և միջոցներ կձեռնարկի ռազմական հանցագործներին դատարանի առաջ կանգնեցնելու համար», - Քանանիի խոսքերը մեջբերում է Fars գործակալությունը։

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը վերջերս Ժնև կատարած այցի ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը բարձրացրել է այդ հարցը և նաև ընդգծել, որ Իրանն ուշադիր հետևելու է այդ հարցին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular