ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեսակցել են նոյեմբերի 18-ին Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողին։

Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայողի առողջական վիճակին, բուժանձնակազմի հետ քննարկել են զինծառայողի առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցեր։

 

Վիրավորում ստացած զինծառայողի և նրա ընտանիքի անդամների հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։

Զինծառայողը պատմել է, որ ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորում է ստացել նոյեմբերի 18-ի առավոտյան ժամը 09։50-ի սահմաններում:

Պաշտպանի աշխատակազմը վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակի հետ կապված հարցերով անընդհատ կապի մեջ է հոսպիտալների ղեկավար կազմի և բուժաշխատողների հետ։ Զինծառայողի առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular