ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳ փոխնախարարը Բոճորիշվիլիի հետ քննարկել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին, ով Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ երկու երկրների երկխոսության ներկա մակարդակին, Արևելյան գործընկերության և այլ ձևաչափերի շրջանակում ընթացող փոխգործակցությանն ու հետագա քայլերին:

Զրուցակցի խնդրանքով նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարված քայլերը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու կարևորությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular