ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրությունը շոկային վիճակում է, ընդդիմությունը խզեց էլեկտորատի հետ կապը. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունից չկա մեկը, որ կարողանա բացատրել՝ ինչ է «խաղաղության խաչմերուկը»․ իրենք էլ չգիտեն, պարզապես վահանակի մի կոճակով իրենց հրահանգվել է հիմա էլ խոսել նոր բրենդի՝ «խաղաղության խաչմերուկի» մասին։

Ի՞նչ ասել է՝ «խաղաղության խաչմերուկ», երբ դու ընդամենը երկու ամիս առաջ կորցրել ես հայրենիքիդ զգալի մասը, որը հազարամյակներ պահել ես ատամներով, ու  հանկարծ այդ մեղ ողբերգության պայմաններում արթնանում ես ու հայտարարում՝ հիմա էլ «խաղաղության խաչմերուկի» օրակարգով ենք ապրելու։ Հանրությունը շոկային վիճակում է, չի կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում,-«Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Այլընտրանքային նախագծեր խումբ» վերլուծական հարթակի հիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

«Հայաստանում իշխանությունն իրականում մեկ հոգուց է կազմված, պետական ինստիտուտները, իրավապահ համակարգը չկան, չեն գործում, մենք էքսպերիմենտալ վիճակում ենք. ստացվում է՝ պետությունը և ժողովուրդը մեկ հոգու ձեռքում ընդամենը խաղալիքի գործառույթ ունեն։ Շատ թանկ ենք վճարում. սխալների գինը պետությունն է, մարդիկ են, տարածքներ են»։

Վահե Հովհաննիսյանն ընդգծում է՝ իշխանությունը որևէ դիմադրության չի բախվում, անկաշկանդ գործում է, ընդդիմությունը չհասկացավ՝ ինչ պետք է անի, խզեց կապերն իր իսկ ընտրազանգվածի հետ։

«Մենք ճիշտ չենք գնահատում պետական փլուզման աստիճանը, կարծում եմ՝ որպես ազգ լուրջ փլուզումներ մեջ ենք, իսկ մեր վարքագիծը պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ է։ Մենք ստեղծել ենք նոր «նորմալության» պատրանք, ամեն աղետից հետո համարում ենք, որ կատարվածը «նորմալ է»։  Ջերմուկի մատույցներին թուրքի հայտնվելը երկու օր է անհանգստացնում, Արցախի 10 ամիս շրջափակումը, Արցախի կորուստը փաստորեն նույնպես չանհանգստացրին։ Ընդդիմությունը շատ կարևոր գործառույթ ուներ՝ թույլ չտար, որ ամեն ինչ նորմալ ընկալվեր»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular