ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միհրան Պողոսյանը Մոսկվայում բերման է ենթարկվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում բերման է ենթարկվել Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը. hայտնում է MASH տելեգրամյան ալիքը:

Ալիքի տեղեկություններով, պաշտոնյային երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա իր հետ ունեցել է փախստականի վկայական։ Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ, իսկ մոտ ապագայում կարտահանձնվի։ Միաժամանակ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին ուղարկելու խնդրանքը։

Ռուսաստանում նա զբաղվում է ապրանքների մեծածախ առևտրով, բեռնափոխադրումներով, մեքենաների վարձույթով և լիզինգով։ Հայաստանում, ի թիվս այլ հարցերի, Պողոսյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում 1,3 մլն դոլարի հարկերից խուսափելու մեջ։ Իսկ մայիսի 17-ին հանրապետությունում առգրավվել է 250 մլն եվրո արժողությամբ մեկ տոննա կոկաին, որը բերել է էկվադորյան մրգեր ներկրող ընկերությունը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular