ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում պատրաստվում են «Զանգեզուրի միջանցքի» բացմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում շարունակում են նախապատրաստվել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, կարծես ոչինչ չի եղել:

«Ադրբեջանի կառավարությունն աշխատում է Զանգեզուրի միջանցքը շահագործման հանձնելու ուղղությամբ. այս գործընթացներին մասնակցում է նաև Մաքսային պետական ​​կոմիտեն (ՄՊԿ)։ Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի անցակետերի վրա»,- լրագրողներին ասել է Պետական ​​մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղիրովը, հայտնում է ԱՊԱ-ն։

«Միաժամանակ մենք աշխատում ենք նոր նախագծերի վրա, և հաջորդ փուլում կսկսվեն շինարարական աշխատանքները»,- հավելել է Շահին Բաղիրովը։

«Զանգեզուրի միջանցքը» վերաբերում է Հայաստանի տարածքով անցնող մեկ, կամ ավելի ճիշտ, երկու երթուղու՝ երկաթուղային եւ ավտոճանապարհային։ Երևանը կտրականապես հայտարարել է, որ մերժում է «միջանցքային տրամաբանության» ոգով ցանկացած մոտեցում եւ մերժում է հաղորդակցություններին արտատարածքային կարգավիճակ տալու ցանկացած փորձ։ Բաքուն համառորեն շարունակում է հաղորդակցությունները «միջանցք» անվանել, թեև այս երկրի նախագահի մակարդակով թույլ փորձեր են արվել խոսել ճանապարհի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular