ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … անհովհար գլխարկ (бескозырка)

ՖՈՏՈ

Անհովհար գլխարկների նախատիպն է եղել ֆուրաժկա գլխարկը:  1797 թվականին ֆուրաժկա գլխարկը դարձել է ռուսական բանակի և նավատորմի գլխավոր գլխարկը։ Ֆուրաժկան կտորից կարված վերին մասում լայնացող եզրաբոլորքով գլխարկ է, որն առաջին անգամ եղել է որպես ֆուրաժիրների համազգեստ: Դրանք ստորաբաժանումներ էին, որոնք զբաղվում էին բանակին անհրաժեշտ սննդամթերքի և վառելիքի հայթայթմամբ։ Նման աշխատանքի համար սովորական գլխարկները հարմար չէին։ Ժամանակի ընթացքում ֆուրաժկա գլխարկը փոխել է իր կառուցվածքը, ձեռք է բերել եզրաբոլորք և սկսել է նմանվել անհովհար գլխարկի: Դա էլ 19-րդ դարի սկզբին դարձել է  ռուսական բանակի և նավատորմի բոլոր զորամիավորումների հիմնական գլխարկը: Այն ունեցել է մուգ կանաչ գույն: Հետո փոփոխություն է կատարվել գլխարկի կառուցվածքում. դրանք սկսել են զարդարվել թվային և տառային պատկերներով: Ավելի ուշ հայտնվել են եզրակարերը, իսկ 1872 թվականին երկու ժապավենները: 1874 թվականին հաստատվել են ժապավենի երկարությունն ու լայնությունը, ինչպես նաև մակագրությունների տառատեսակները։
Անհովհար գլխարկների վրա ժապավենները, ի դեպ, հետաքրքիր նախապատմություն ունեն։ Ձկնորսները հին ժամանակներում ծով էին գնում փոքր նավակներով: Մայրերն ու կանայք նրանց աղոթքներով, հմայանքներով, անուններով ասեղնագործված ժապավեններ էին նվիրում և կարծում էին, որ դա կփրկի իրենց սիրելիներին փորձանքից, և նավաստիները սովորություն ունեին իրենց մազերը կապել այդ տեսակի հմայիլներով:
1921 թվականին անհովհար գլխարկը հաստատվել է կրտսեր կոչումների համար: Այդ պահից սկսած այն առանձնապես չի փոխվել: Ռազմածովային նավատորմում գլխարկները ​​հիմնականում  սպիտակ և սև էին, սպիտակը շոգ, իսկ սևը ցուրտ եղանակների համար: 1943 թվականին նավաստիները, ովքեր ծառայում էին պահակային նավերում, սկսել են կրել գլխարկներ Փառքի շքանշանի գույներով՝ սև և նարնջագույն: Սկզբում գլխարկի վրա գրվում էր նավի անունը, սակայն 1949 թվականին դա արգելվեց, գաղտնիությունը պահպանելու համար պահպանվեց միայն նավատորմի անունը գրելը։ Սակայն այդ հին ավանդույթները մեր օրերում վերադառնում են: Անհովհար գլխարկը չի եղել նավաստիների հանդերձանքի սովորական տարր: Ռուս նավաստիների համար դա եղել է հպարտության և ակնածանքի խնդիր, որի հետ կապված է երկրի հերոսական պատմությունը։ 
Անհովհար գլխարկները ընդունված են եղել նաև այլ երկրների բանակներում: ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները կրում են սպիտակ պանամաների նման առանց ժապավենների և մակագրությունների գլխարկներ։ Մեծ Բրիտանիայում անհովհար գլխարկները ներառված են թագավորական նավատորմի նավաստիների հանդերձանքում: Գերմանական նավատորմը կրում էր կապույտ գլխարկներ, բայց հետագայում դրանք մնացին միայն որպես հագուստի համազգեստի տարր:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular