ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռի Արցախի հոգևոր ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն, իսկ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ:

Հոգեշնորհ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը ծառայության է  կոչվել Սյունյաց թեմում առաջնորդական տեղապահի իշխանության ներքո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular