ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում էվոլյուցիան հակառակ ուղղությամբ է գնում․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը  «Հայկական նոր նորմալությունը և իր վտանգները. Ուրախանալ, արգելվում է տխրել» վերտառությամբ հոդված է հրապարակել։

 

Հոդվածն ամբողջությամբ ստորև՝

Պարտադրվող ուրախությունը, պարտադրվող տոնը զանգվածային բռնության ձևերից մեկն է՝ տոտալիտար-այլասերված գեշ ռեժիմներին բնորոշ։ Երևանի ինտենսիվ ամանորացմանը զուգահեռ՝ Արցախի մեր քույրերն ու եղբայրներն առ այսօր ամեն օր թաղում, հոգեհանգիստ, յոթ-քառասունքի մեջ են, ամեն օր ԴՆԹ-ի նոր հաստատում է գալիս ու նոր ողբերգություն։

Մենք նույնիսկ չենք հասցնում հասկանալ, թե ինչ ենք կորցրել, ինչ է լինելու, ոնց է լինելու։ Էս պայմաններում տոն ենք անում։

Նման բան համակենտրոնացման ճամբարներում էր լինում։

Երկրիդ վարչապետն ասում է՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը Հայաստանը որպես «արևմտյան Ադրբեջան» է ձևակերպում, ու դրա հետ մեկտեղ զանգվածներին պարտադրում են ուրախանալ։

Երբեմն տպավորություն է, որ Հայաստանում էվոլյուցիան հակառակ ուղղությամբ է գնում. մենք մարդուց վերածվում ենք անասունի։

Ի՞նչ են մտածում Նիկոլի նկարի տակ աշխատող համակարգերը, թիմերը, ձայները կտրած կրթված շերտերը, որոնք իրենց խիղճն ու ուղեղը գրավադրել են Նիկոլի մոտ։ Իրոք ախր ամոթ է։ Մենք Բաքվի բանտերում մարդիկ ունենք, բազմաթիվ գերիներ։ Իշխանությունն իր բոլոր խողովակներով, մեդիամանիպուլյատիվ համակարգով անընդհատ համոզում է, որ սա նորմալ է։

Իրականում հայ ժողովուրդն ուրախ չէ։ Նա չի էլ հասցրել հասկանալ, թե ինչ է զգում։ Չի հասցրել մարսել իր հետ կատարվածը։ Նրան պարտադրում են ուրախություն։

Իշխանությունը բոլոր ողբերգություններից հետո փորձում է ստեղծել «նոր նորմալություն». պատերազմ՝ նորմալ է, պարտություն՝ նորմալ է, հազարավոր զոհեր՝ նորմալ է, շրջափակում՝ նորմալ է, Արցախի կորուստ՝ նորմալ է։

Հայ հասարակությանը 3-4 տարի է՝ ստիպում են ապրել անասնական պայմաններում՝ մարդուն ոչ բնորոշ մթնոլորտում։ Սրա հանգուցալուծումը կարող է անկանխատեսելի լինել։

2020-ից հետո անծայրածիր ողբերգության ժամանակ Եկեղեցին և նրա բազմաթիվ սպասավորներ իրենց վրա վերցրեցին պետական և հասարակական տարբեր ինստիտուտների դերը՝ մեղմելու համար վիշտը, տալու հույսի և վերապրելու ուժ։ Նույնն ինքնաբուխ արեցին հասարակական տարբեր խմբեր և անհատներ՝ դառնալով ինքնաօգնության խմբեր, որոնք նորից ակտիվացան արցախյան նոր ողբերգության շրջանում։ Եթե ինչ-որ առողջ բան դեռ մեր հասարակության մեջ պահպանվել է, ապա գուցե նաև դրա շնորհիվ։ Բայց սրանք ժամանակավոր, մեխանիկական սպեղանիներ են։

Հիմա ժամանակն է, որ հանրային համակարգերը (ներառյալ՝ քաղաքական) սկսեն առողջ երկխոսություն սեփական ժողովրդի հետ՝ վերականգնելու մարդկային հասարակության որակները, առաջին հերթին՝ ապրումակցումն ու արժանապատվությունը։ Գուցե պետական մեքենայով հնարավոր է պարտադրել հասարակությանը «վիզուալ ուրախություն», բայց վախենալ է պետք այն միտումից, որ հասարակությունը աղետի չափից արդեն դադարել է զգալ որևէ բան։ Այս սա իրոք վախենալու է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular