ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մարտավարական դաշինքներ ՆԱՏՕ-ի հետ». պարզվել է, որ Փաշինյանի որոշումները վկայում են ՀԱՊԿ-ից վաղաժամկետ դուրս գալու մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mosregtoday.ru–ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Մինսկում։ Այս մասին նա հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում, նրա խոսքերը հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Քաղաքական հոգեբան և ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի ասիստենտ Արթուր Վաֆինն կաարծում է, որ Փաշինյանի որոշումները վկայում են ՀԱՊԿ-ից երկրի մոտալուտ դուրս գալու մասին։

«Վարչապետը ամբողջ հայ ժողովուրդը չէ: Այն շահերը, որ նա երբեմն բարձրաձայնում է, միշտ չէ, որ կապված են Հայաստանի շահերի հետ։ Սակայն նա նախկինում հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ մի կերպ չի քննարկվում, մենք խոսում ենք միայն մարտավարական դաշինքների մասին»,- բացատրել է Վաֆինը «Moscow Region Today» առցանց հրատարակության թղթակցի հետ զրույցում։

Ըստ փորձագետի Փաշինյանի հրապարակային պահվածքը մտածված PR քայլ է: «ՆԱՏՕ-ի հետ մարտավարական դաշինքը նույնպես PR քայլ է, որը ցույց է տալիս, որ վարչապետը շահագրգռված է Հայաստանի արևմտականացմամբ։ Նման իրավիճակ է նաեւ ՀԱՊԿ-ի դեպքում: Հայաստանն ինքը չի հեռանա ՀԱՊԿ-ից: Միակ հարցն այն է, թե որքանո՞վ է ընդունելի նման PR-ը և՛ հայերի, և՛ Ռուսաստանի՝ երկրի ռազմավարական գործընկերոջ համար»,- եզրափակել է հրատարակության զրուցակիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular