Դեռահասը ողջ է մնացել 12-րդ հարկից ավտոմեքենայի տանիքին ընկնելուց հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ15-ամյա դեռահասը ողջ է մնացել Մոսկվայի հարավ-արեւելքում 12-րդ հարկից ընկնելուց հետո։
Ինչպես հայտնի է դարձել «ՄԿ»-ին, միջադեպը տեղի է ունեցել Սարատովի փողոցում, ժամը 9.25-ին։
Անկումը մեղմել է «Պեժո» մեքենայի վրա ընկնելը. պատանին ընկել է մեքենայի տանիքին։
Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Պատահարի հանգամանքները պարզվում են։