ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհանդուրժողականության կամ դրա հրահրման դեպքերն անընդունելի են․ ԱԳՆ խոսնակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Երեւանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքը։

«Ինչպես նախկինում շեշտել ենք, ՀՀ  անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը եւ ի մասնավորի՝ Երեւանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որեւէ դրսեւորում, անհարգալից ցանկացած գործողություն։

Անհանդուրժողականության կամ դրա հրահրման այսպիսի դեպքերն անընդունելի են, եւ ՀՀ իրավասու մարմինների կողմից արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։

 

Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: Հայաստանում հակասեմականությունը եւ ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular