ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարցերի շուրջ մտքեր է փոխանակել, հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բայրամովը հայտարարել է, որ անհրաժեշտ է «ուժեղացնել երկխոսությունը և տարածաշրջանային մեխանիզմները՝ առանց արտատարածաշրջանային երկրների միջամտության»։

Իր հերթին, Իրանի ԱԳՆ ղեկավարը նույնպես ընդգծել է խաղաղության հաստատման և մերձեցումն արագացնելու տարածաշրջանային մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը։

«Որքան ակտիվորեն ստեղծենք տարածաշրջանային համագործակցության ձևաչափեր, այնքան ավելի շատ օգուտներ կստանան տարածաշրջանի երկրները»,- ասել է նա։ 

«Երկու երկրների արտգործնախարարները նշել են, որ գոհ են, որ Թեհրանն ու Բաքուն ակտիվացրել են համագործակցությունը՝ ընդգծելով տարածաշրջանային և միջազգային մակարդակներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular