ՌԴ ԱԳՆ-ն Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին խիստ բողոք է հայտնել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնությունում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրժի Չիստեցկին կանչվել է ՌԴ ԱԳՆ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ դիվանագետին խիստ բողոք է ներկայացվել՝ կապված Չեխիայի կառավարության նոյեմբերի 15-ի որոշման հետ՝ «Գոսզագրանոբստվո» դաշնային պետական միասնական ձեռնարկությունը Չեխիայի ազգային պատժամիջոցների ցուցակում ներառելու, ձեռնարկության ակտիվների «սառեցման» և Չեխիայի Հանրապետությունում դաշնային անշարժ գույքի կառավարման և օգտագործման արգելքի մասին։
«Խստորեն նշվում է նման իրավական կամայականության անթույլատրելիությունը։ Ընդգծվել է, որ իր օրինական շահերը պաշտպանելու համար ռուսական կողմը կօգտագործի բոլոր միջոցները, այդ թվում՝ պատասխան քայլերի ձեռնարկումը Ռուսաստանում չեխական գույքի հետ կապված», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։