ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի կանցլերը ՌԴ նախագահին կոչ է արել «կատարել Ուկրաինայում հակամարտության կարգավորման առաջին քայլը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել կատարել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման առաջին քայլը, տեղեկացրել է Reuters-ը։

«Նա պետք է դուրս բերի զորքերը»,- ասել է Շոլցը Նուտետալ (Բրանդենբուրգի երկրամաս) կատարած այցի ժամանակ։

Սակայն ներկայում չկա դրա իրականացման որեւէ նշան, ասել է նա՝ ի պատասխան այն հարցի, թե հնարավոր են արդյոք խաղաղ բանակցությունները։

 

Շոլցի խոսքով՝ Պուտինը չպետք է հասնի հարեւան երկրի մի մասի անեքսիային։

Կանցլերը մեկ անգամ եւս հավաստիացրել է, որ Գերմանիան օգնություն կցուցաբերի «ռուսական ներխուժումից Ուկրաինան պաշտպանելու հարցում այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ կլինի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular