ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՀԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստում չորս թեմատիկ քննարկում է տեղի ունենալու, բանաձեւ չի ընդունվելու. ԱԺ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 18-ին: Առավոտյան տեղի է ունեցել վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր: Այս մասին հայտնում է ԱԺ-ն։

Ներկայացվել են ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի, գլխավոր քարտուղարի, գանձապահի, ինչպես նաեւ աշխատանքային խմբերի ամառային աշխատանքների արդյունքները՝ մինչեւ աշուն ժամանակահատվածի վերաբերյալ. այս մասին ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Նա տեղեկացրել է, որ ներկայացվել են նաեւ ընտրությունների դիտորդական առաքելությունների դիտարկումների արդյունքները: Հայաստան ժամանած պատվիրակները շնորհակալություն են հայտնել մեր երկրին՝ հյուրընկալելու համար:

Այս նիստում քաղաքական բնույթի հարցեր չեն քննարկվել, օրվա երկրորդ կեսին մեկնարկել է նստաշրջանի աշխատանքները, որտեղ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, եւ առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերում է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին: Ընդհանուր առմամբ, նստաշրջանի ընթացքում չորս թեմատիկ քննարկում է տեղի ունենալու: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի տեղեկացմամբ այս նստաշրջանում բանաձեւ չի ընդունվելու, քանի որ այդպես է սահմանված ԵԱՀԿ ԽՎ կանոնադրությամբ:

Թեեւ այս նստաշրջանում բանաձեւ չի ընդունվելու, սակայն, ինչպես հայտնել է Սարգիս Խանդանյանը, պատվիրակություններից շատերն այստեղ են՝ աջակցելու Հայաստանին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի խոսքով աշնանային նստաշրջանն առավելապես քննարկումների հարթակ է: Ինչ վերաբերում է այն պատվիրակություններին, որոնք չեն ժամանել, որպես այդպիսին, պարզաբանումներ չեն ներկայացրել: Երեկ Ռուսաստանի պատվիրակությունը նամակով դիմել է ԽՎ-ի նախագահին՝ տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունն այս նստաշրջանին չի մասնակցելու:

Սարգիս Խանդանյանը, մասնավորապես, նշել է, որ տեղյակ չէ, թե ինչու է Ռուսաստանի պատվիրակությունը որոշել չմասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին: «Պետք է նշել, որ ՀՀ ԱԺ-ն չէ, որ հրավերներ է ուղարկել: Դրանով զբաղվում է միջազգային քարտուղարությունը. բոլոր 56 երկրների եւ 11 գործընկեր երկրների խորհրդարաններին ուղարկվել են հրավերները: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, նրանք մի քանի անգամ տարբեր ձեւաչափերով հարց են բարձրացրել Հայաստանում իրենց անվտանգության ապահովման վերաբերյալ: ՀՀ ԱԺ-ն արձագանքել է՝ նշելով, որ պատրաստ է ապահովելու պատգամավորների անվտանգությունը»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ երեկ ԵԱՀԿ ԽՎ նախագահը եւ գլխավոր քարտուղարը հանդիպումներ են ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանների հետ, ինչպես նաեւ այցելել են Լեռային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կացարաններ եւ ծանոթացել նրանց խնդիրներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular