ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինային ամերիկյան օգնության հավանությունը կարող է հետաձգվել մինչեւ դեկտեմբերի կես. Bloomberg

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինային ԱՄՆ նոր օգնությունը կարող է հետաձգվել մինչեւ դեկտեմբերի կես, գուցե եւ ավելի երկար, ինչը կասկածի տակ է դնում զենքի մատակարարման հոսքը շարունակելու Վաշինգտոնի ունակությունը, գրել է Bloomberg գործակալությունը։

Կոնգրեսում Ուկրաինայի կողմնակիցները դաժան պայքար են մղում օգնության ընդարձակ փաթեթի համար, որի ճակատագիրը ներկայում միահյուսված է միջկուսակցական պայքարին եւ հանվել է այն օրինագծերի շարքից, որոնք պետք է ընդունվեին կարճ ժամկետում։

Ամենամոտ ժամկետը, երբ Կոնգրեսը կարողանա ավարտել բանակցությունները եւ Ուկրաինայի օգնության նոր փաթեթ ընդունել, դեկտեմբերի կեսն է, այսինքն՝ այն բանից մոտ երկու ամիս հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ 61 մլրդ դոլար խնդրեց երկրի եւ Ռուսաստանի դեմ նրա պատերազմի համար։

 

Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն սկսել է սահմանափակել ռազմական օգնության հոսքը։

Երկու կուսակցությունների սենատորները նախատեսում են առաջիկայում պայմանավորվել օգնության փաթեթի, ինչպես նաեւ սահմանային քաղաքականության շուրջ, որը նրանք կարող են ընդունել Երախտագիտության օրվանից հետո։

Ուկրաինային հատկացվող երբեմնի օգնությունը թուլացել է, քանի որ Կրեմլը ակնկալում է, որ իրեն կհաջողվի «համոզել» Կիեւի կողմնակիցներին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, նշել է գործակալությումը։

Հանրապետականների դիմակայությունը սպառնում է Կոնգրեսում հետին պլան մղել զինամթերքների հերթական տրանշի մատակարարման հարցը, չնայած Սպիտակ տան ազգային անվտանգության ներկայացուցիչ Ջոն Քիրբիի նախազգուշացմանը, որ ԱՄՆ-ն «մոտ է ճանապարհի վերջին» Ուկրաինային հատկացվող ռեսուրսների առումով։

Ուկրաինայի ազդեցիկ կողմնակիցները Կոնգրեսում հայտարարել են, որ իրենք նախկինի պես վստահ են, որ ԱՄՆ օգնության ծավալը կավելանա։ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Մայքլ Մակքոլը հայտնել է, որ «ոչ մի շանս չկա», որ օգնությունը հավանության չի արժանանա։

Սակայն դա քաղաքական առումով դժվար կլինի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի համար, որը ստիպված է պայքարել պահպանողականների բացասական արձագանքի դեմ՝ ԱՄՆ կառավարույթան փակումը կանխելու նրա պլանի հետ կապված։ Այդ պահպանողականներից շատերը դեմ են նաեւ Ուկրաինային օգնելուն, եւ որպեսզի տապալեն Ջոնսոնին, ինչպես նրա նախորդ Քեւին Մակքարտիին, ընդամենը մի քանի մարդ կպահանջվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular