ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Ալեն Սիմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք չենք ընկրկում դժվարությունների առաջ և Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է խաղաղության օրակարգ՝ առաջարկելով տարածաշրջանի բոլոր երկրներին կարգավորել հարաբերությունները և համագործակցել։ Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է մանդատ` խաղաղություն բերելու և ապագա սերունդների համար խաղաղ համակեցության դարաշրջանը հնարավոր դարձնելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանում մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նաեւ նշեց. «Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում և ավելորդ է ասել, որ հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ: Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ և սահմանների ու կոմունիկացիաների բացմամբ, և առանց նախապայմանների ներգրավվել է բանակցությունների մեջ։ Ես մեծ հույս ունեմ, որ այս բանակցությունները տեսանելի ապագայում կտան ցանկալի արդյունքներ։ Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի և Հայաստանի Հանրապետության տեսլականը լավագույնս արտահայտված է «Խաղաղության Խաչմերուկ» անունը կրող նախագծում, որը պետք է արտահայտվի հետվյալ կերպ. տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, ճանապարհներով և ենթակառուցվածքներով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ։

Մենք աջակցության հույս ունենք ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլև միջազգային գործընկերներից և հանրությունից, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանն իրապես դարձնենք խաղաղության խաչմերուկ։

Հարգելի՛ հյուրեր, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ մեր երկրում։ Մաղթում եմ Ձեզ արդյունավետ նիստ։ Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում այս սրահում և նրա պատերից դուրս կունենաք հաճելի շփումներ և հետաքրքիր քննարկումներ, որոնք կբխեն մեր երկրների բոլոր քաղաքացիների հետաքրքրություններից և շահերից»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular