ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթանակ թաղամասում հրազենով խուլիգանություն և բռնություններ կատարած 8 անձի ինքնությունը պարզվել է. նրանք կալանավորվել են

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված հետևողական քննչական, վարութային գործողությունների, ինչպես նաև ոստիկանության կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 2023 թվականի նոյեմբերի 9-ին Երևանի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցում զենքի գործադրմամբ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության,  բռնությունների դեպքի էական մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ Ա.Խ.-ին հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, քննությամբ ինքնությունները պարզված 8 անձինք, ինքնությունները դեռևս չպարզված մի քանի այլ անձանց հետ, «Mersedec Benc» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներով այցելել են Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոց, որտեղ կայանելով ավտոմեքենաները,  շրջապատի համար վախի մթնոլորտ ստեղծելու խուլիգանական մղումով, մոտեցել են Ա․Խ-ի հայրական տանը: Նրանց հետ  եկած, ինքնությունը դեռևս չպարզված անձանցից մեկը, գործող իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհական վերաբերմունք, իրենց հանդուգն վարքագիծն ընդգծելու, վիճաբանություն հրահրելու խուլիգանական մղումն ի ցույց դնելու  նպատակով, տանը մոտեցել է ապօրինի ձեռք  բերված ինքնաձիգը ցուցադրաբար ուսին գցված:

Հասնելով նշված տան դիմաց՝ տարբեր վանկարկումներով իրենց վրա են սևեռել տան բնակչուհու՝ Ա․Խ-ի մոր ուշադրությունը, ապա վերջինիցս տեղեկանալով Ա․Խ․-ի՝ տանից բացակայելու մասին՝ վերադարձել են դեպի կայանված ավտոմեքենաները:

Քիչ անց նկատելով, որ նշված տանից դուրս է եկել Ա․Խ․-ի եղբայրը՝ Ար․Խ․-ն, նշված անձինք ավտոմեքենաներով մոտեցել են տան բակին, զրույցի բռնվել Ար․Խ․-ի հետ։ Ապա, կարճ ժամանակ անց, համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, հայհոյանքներ հնչեցնելով, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով, դիտավորությամբ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ար.Խ․-ի, այդ ընթացքում մոտեցած վերջինիս հոր և մյուս եղբոր, ինչպես նաև՝ Հաղթանակ թաղամասի մեկ այլ բնակչի մարմնի տարբեր հատվածներին՝ անտեսելով տեղի ունեցողը դադարեցնելու վերաբերյալ հոր պահանջը։

Ծեծի ենթարկելու ընթացքում, անտեսելով իրենց կողմից բնակելի թաղամասում գտնվելու հանգամանքը և շրջապատում կողմնակի մի շարք քաղաքացիների առկայությունը, ժամանած խմբի անդամներից մեկը «Mersedec Benc» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի ձեռք բերված և պահվող ինքնաձիգը և համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, շրջապատում բնակվող անձանց անդորրը խախտելով՝ արձակել է առնվազն 11 կրակոց։

Դրանից հետո խմբի անդամները, նստելով ավտոմեքենաները, դիմել են փախուստի:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար խմբի՝ ինքնությունները պարզված 8 անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 6-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 2-ին, վերոնշյալներից բացի, նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությանը տրվել է նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ խմբի մյուս  անդամների ինքնությունը պարզելու վերաբերյալ հանձնարարություն։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված 8 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ապօրինի ձեռք բերված և կիրառված ինքնաձիգի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular