Մեկ օրում Գազա է մտել մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 26 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար ուրբաթ օրը Ռաֆահ անցակետով մտել է Գազայի հատված։ Այս մասին Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, դեպի անկլավ 12 բեռնատարով սննդամթերք է առաքվել (330 տոննա), 10-ով` բժշկական սարքավորումներ (200 տոննա), 3-ով` ջուր (60 տոննա), 1-ով` առաջին անհրաժեշտության ապրանքներ ժամանակավոր կացարանի աշխատանքների կազմակերպման համար (15 տոննա):
Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը սկսվել է հոկտեմբերի 21-ին՝ մերձավորարևելյան հակամարտության սրման սկսվելուց երկու շաբաթ անց։