ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են հեռացրել Փաշինյանի ամենամոլի կողմնակցին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ էր գումարել և քննարկել կարգապահական բնույթի հարցեր։ Տարածված հաղորդագրության ամենատարօրինակ հատվածն այն էր, որ կուսակցությունը որոշել էր հեռացնել կուսակիցներից մեկին՝ պարբերաբար սոցիալական ցանցերում սկանդալների մեջ հայտնվող ոմն Թաթուլ Ասիլյանի։ Կուսակցությունը որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու է որոշել «Փաշինյանի արևով երդվող» մի անձի հեռացնել և այդ մասին էլ անգամ հատուկ հաղորդագրություն տարածել։ Որևէ կերպ իր հեռացումը չի մեկնաբանել անգամ նույն այդ Ասիլյանը, ավելին շարունակում է Նիկոլ Փաշինյանի նկարները տարածել սեփական ֆեյսբուքյան էջում։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կուսակցությունում որոշել են Ասիլյանին հեռացնել ոչ թե արցախցիների մասին նրա լկտի արտահայտությունների, կամ էլ ընդդիմության դեմ կեղտոտ ստատուսներ գրելու, այլ իրականում կոռուպցիոն տարբեր գործարքների մեջ ներքաշված լինելու կասկածի համար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ասիլյանին ոչ միայն հեռացրել են, այլև տեղեկություններ են փոխանցել իրավապահներին և չի բացառվում, որ առաջիկայում նշված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացվի։ Առայժմ հստակ որոշում չկա, սակայն ՔՊ-ում վստահ են, որ տեղեկատվությունը երկար պահել չի հաջողվի և, ի վերջո, հանրությունը կարող է իմանալ, թե ինչով են զբաղվում Նիկոլ Փաշինյանի որոշ ամենամոլեռանդ կուսակիցները, ուստի և որոշել են հենց իրենք նախապես դիմել դատախազություն և տեղեկացնել Ասիլյանի վերաբերյալ իրենց կասկածների մասին։ Իսկ թե ինչո՞վ է աչքի ընկել Ասիլյանը, աղբյուրը չհայտնեց, միայն նշեց, որ խոսքը բավականին լուրջ գումարների մասին է։

Նունե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular