ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանություններն ուսումնասիրում են Գորիսի օդանավակայանի վերագործարկման հնարավորությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախնական ուսումնասիրություններ է իրականացնում Գորիսի օդանավակայանը վերագործարկելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։

«Հայտնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրականացնում է Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ նախնական ուսումնասիրություններ, այդ թվում` օդանավակայանի շենքի և թռիչքուղու վերանորոգման հետ կապված»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից հայտնել են նաև, որ վերանորոգման աշխատանքների արժեքների և ժամկետների մասին տեղեկատվությունը կարող են տրամադրել ուսումնասիրություններն ավարտելուց հետո։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են վերականգնել Գորիսի օդանավակայանը։

Գորիսի օդանավակայանը Խոտ գյուղի մոտ է։ Այն կառուցվել է և սկսել գործել 70-ականների վերջին` օրական ընդունելով մինչև 8 չվերթ։ Երևանից այստեղ էին թռչում Ան-2 և Յակ-40 ինքնաթիռները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular