ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլն առավել բաց է դարձրել այն գեոպոլիտիկ խաղը, որի մեջ ներքաշվեց Հայաստանը՝ Փաշինյանի ավանտյուրիստ ձեռամբ․ Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլն առավել բաց է դարձրել այն գեոպոլիտիկ խաղը, որի մեջ ներքաշվեց Հայաստանը՝ Փաշինյանի ավանտյուրիստ ձեռամբ: Թե’ գործընթացի բուն կողմերը, թե’ տարածաշրջանային և գլոբալ շահագրգիռ խաղացողները հստակ բացահայտել են իրենց «կարմիր գծերը» կոնֆլիկտի հնարավոր փաստաթղթային հանգուցալուծման եզրափակիչ փուլում:

Մերֆիի հանրահայտ օրենքներից մեկն ասում է, որ, որպես կանոն, ժամանակի 20%-ը ծախսվում է խնդրի 80%-ը լուծելու համար, իսկ ժամանակի մնացած 80%-ը գնում է խնդրի վերջին 20%-ի կարգավորման համար:

Գրեթե բառացի նույն վիճակն է հայ-ադրբեջանական տրեկի վրա. Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է պայմանագրի 70%-ը, և վերջին 30%-ի վրա շահագրգիռ կողմերը սկսել են ծախսել ավելի շատ ժամանակ:

Փորձենք համառոտագրել խնդրով զբաղվող կողմերի դիրքերը տվյալ պահին.

1. Հայաստանը, իսկ ավելի ճիշտ՝ այն ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, զիջելով ազգային գրեթե բոլոր շահերի տիրույթում՝ Արցախի կորուստ, ադրբեջանական ագրեսիա, անկլավներ  և այլն, կենտրոնացել է 29.800 քկմ-ի և Ռուսաստանին դուրս մղելու գերխնդիրը լուծելու վրա: Նիկոլին խաղաղության պայմանագիրը պետք է ցանկացած գնով, սակայն ոչ թե բուն խաղաղության, այլ իր առջև դրված խնդիրը լուծելու (Ռուսաստանի մասով) և սեփական իշխանությունն ամրապնդելու համար:

2. Ադրբեջանը բացարձակապես շահագրգիռ չէ ինչ-որ թղթի կտոր ստորագրելու մեջ: Ալիևն առանց այդ էլ ստացել կամ ստանում է իր ուզածը կոմբինացված ճնշումների միջոցով և կարող է իրեն թույլ տալ շռայլ գեոպոլիտիկ շոուներ բեմադրել՝ չգնալով արևմտյան բանակցային հարթակներ, հաճոյանալով Ռուսաստանին, իսկ իրականում հետապնդելով բացառապես սեփական շահը:

3. Ադրբեջանը դժգոհ է արևմտյան՝ անգամ ֆորմալ հայտարարություններից, hաջակցություն Հայաստանի և Արցախի դեմ իրականացված էթնիկ զտումների «հումանիտար հետևանքների» հիշատակումներից և պահանջում է Արևմուտքից դադարեցնել թեկուզ զուտ ձևական մանևվրները: Արևմուտքը դա անել չի կարող, որովհետև հենց նման, ոչ մի ռեալ ազդեցություն չունեցող, բայց հայերիս ականջի համար հաճելի հայտարարություններն են Ռուսաստանը Հայաստանից դուրս մղելու օպերացիայի հիմնական զենքը: Հայաստանը, ինչպես կինը, սիրում է ականջներով…

4. Սա է պատճառը, որ ԱՄՆ Պետդեպ-ն իր վերջին արձագանքի մեջ խրախուսում է գոնե երկկողմ ձևաչափով եզրափակել բանակցությունները: Այս առաջարկը բխում է հենց նրանց շահերից, որովհետև իրենց հետաքրքրող հիմնական թեման՝ Ռուսաստանի դեմ պայքարը, Նիկոլը երաշխավորել է:

Արդյոք երկկողմ ձևաչափը ձեռնտո՞ւ է Հայաստանին: Անշուշտ, ո՛չ: Եվ դրա պատճառները նույնպես ջրի երեսին են: Երկկողմի դեպքում բանակցային կարողություններով Նիկոլը և իր դրածոները, ավա՜ղ, զիջում են ադրբեջանցիներին՝ լինելով նաև ջախջախված իշխանությունների ներկայացուցիչներ: Բայց առավել կարևոր է մյուս հանգամանքը. երկկողմ ձևաչափի մեջ բացակայում են միջազգային երաշխիքները, որոնք գոնե ֆորմալ առումով կարող էին զսպաշապիկ լինել Ադրբեջանի իրական ախորժակի համար:

5. Ռուսաստանը, որն անգամ սովորական պայմաններում մեծ սեր չի ունեցել բազմաշերտ և նուրբ դիվանագիտական գործելաոճի նկատմամբ, հիմա, շարունակվող ուկրաինական պատերազմի պարագայում, առավել ևս «զահլա» չունի  և, ուժեղացնելով սեփական դիրքերը Հարավային Կովկասի այլ հատվածներում (Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Ադրբեջան), ըստ ամենայնի, հույսը դրել է ռեգիոնում հարցերը Թուրքիայի, ում ազդեցության տակ է ընկնելու Հայաստանն արևմտյան վեկտորի շարունակման պարագայում, և Իրանի հետ Հարավային Կովկասը «на троих», առանց դրսի ուժերի տնօրինելու վրա:

Փաշինյանի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը ստանում է նաև զավեշտալի բացատրություններ, ինչպես, օրինակ, «ՀԱՊԿ չգնացի, որ չլեգիտիմացնեմ ադրբեջանական օկուպացիան» բանաձևը: Գուցե Հ1-ի կողմից ուղեղների լվացման զոհ դարձող մի շերտի վրա դա ազդեցություն ունի, բայց քիչ, թե շատ բանական շրջանակները, հատկապես՝ դրսում, շատ լավ հասկանում են, որ դա «փրփուր է»: Նախ, Փաշինյանը վերջին շրջանում բոյկոտել է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերը, որոնք բացարձակ կապ չունեն անվտանգային հարցերի հետ:

Եվ, ամենակարևորը, Փաշինյանը վաղուց լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ՝ շարունակելով Ալիևի հետ բանակցություններն ադրբեջանական ագրեսիայի ամեն նոր ալիքից հետո՝ սկսած 2021թ. մայիսից առ այսօր:

Ինչպես տեսնում ենք, բոլորը, բացի մեզանից, մտածում են իրենց շահերի մասին: Իսկ մենք շարունակում ենք սիրել ականջներով, բայց այդպես էլ պարզ չէ, թե ինչով ենք մտածում:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.11.2023թ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular