ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի Ծարավ աղբյուրում մի գիշերում թալանել են մի քանի ավտոմեքենաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 13-ին, 2 ժամվա ընթացքում անձնական ունեցվածքի գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Ծարավ Աղբյուր փողոցի 55/33 շենքի բնակիչ Սվետլանա Ա.-ից, ով հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք թալանել են շենքի բակում կայանված իր ամուսնուն՝ Աղվան Մ.-ին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները և առջևի թափարգելը, ինչի հետևանքով պատճառվել է մոտ 600 հազար դրամի նյութական վնաս:

Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Ծարավ Աղբյուր փողոցի 55/17 շենքի բնակիչ Վազգեն Հ.-ն և հայտնել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի լուսարձակներն ու կողային հայելիները, իրեն պատճառելով 500 հազար դրամի վնաս:

Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Բաբկեն Ղ.-ն և հայտնել է, որ Ծարավ Աղբյուր փողոցի 55/20 շենքի իրենց բակից անհայտ անձը կամ անձինք գողացել են բակում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները, ինչի հետևանքով իրեն պատճառվել է մոտ 400 հազար դրամի նյութական վնաս: 

Նույն օրը, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Ծարավ Աղբյուր փողոցի 55/11 շենքի բնակիչ Կարեն Դ.-ն և հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք  շենքի մոտ կայանված, իրեն պատկանող Mazda մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են տարբերանշանը՝ իրեն պատճառելով 90 հազար դրամի նյութական վնաս: 

Նշված դեպքի վայրեր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: 

Բոլոր գողությունների փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular