ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ համապատասխան հաստատություններում խնամք է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 83 տարեց և 10 երեխա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ արտապատվիրակմամբ տարեցների համար գործող 6 խնամքի հաստատություններում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 83 տարեց, այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 17-ը  Ստեփանակերտի տարեցների խնամքի հաստատությունից է տեղափոխվել։

«Տարեցներից 50-ը միայնակ է, ինչը նշանակում է, որ նրանք չունեն ընտանիքի անդամներ և հավանաբար կշարունակեն խնամք ստանալ տարեցների խնամքի հաստատություններում։ Մենք այս մեկ և ավել ամիսների ընթացքում ունեցել ենք ունեցել ենք վերամիավորումներ։ Բռնի տեղահանման ընթացքում տարեցները և նրանց ընտանիքի անդամները տարբեր կերպ, տարբեր փոխադրամիջոցներով էին տեղափոխվել Հայաստանի Հանրապետության տարածք։ Մենք ընտանիքի վերամիավորման գործընթացը սոցիալական աշխատանքի դեպքի վարման տրամաբանությամբ կարողացել ենք ապահովել»,-ներկայացրել է փոխնախարարը՝ հավելելով, որ գործընթացը շարունակվում է։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում սեպտեմբերի 24-ի դրությամբ բնակվող 10 երեխա սեպտեմբերի 25-ին տեղափոխվել է շուրջօրյա ՀՀ-ի շուրջօրյա խնամքի հաստատություն

«Մեր ճգնաժամային  կենտրոններից մեկում են մինչ օրս բնակվում։ Երեխաների տարիքը 1-ից մինչև 17 է։ Տեղափոխման պահին երկու երեխաներ խիստ անբավարար առողջական վիճակում էին գտնվում։ Տեղավորվել են Գորիսի հիվանդանոցում, այնուհետև ամբողջությամբ լավանալու հետ կապված,  տեղափոխվել են խնամքի հաստատություն»,-ասել է Ստեփանյանը՝ ընդգծելով, որ  բոլոր այն  համակարգերը, որոնք կյանքի դժվար իրավիճակում գտնվող տարեցների, երեխաների, հաշմանդամություն ունեցողների  համար գործում են ՀՀ-ում՝ կիրառելի են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular