ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


38-ամյա Ռոնալդուն ազգային հավաքականի հանդիպումներում նոր ռեկորդ է սահմանել

ՍՊՈՐՏ

«Ալ Նասսրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում հանդիպումներում նոր ռեկորդ է սահմանել։ 

Նոյեմբերի 16-ին Ռոնալդուն 46-րդ րոպեին գոլ է խփել Լիխտենշտեյնի հավաքականին Եվրո-2024-ի ընտրական փուլի արտագնա խաղում (2:0): Այս գոլը ֆուտբոլիստի տասներորդն է եղել ազգային հավաքականի կազմում։ 38-ամյա Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը նման արդյունքի է հասել։

Պորտուգալիայի հավաքականի հետ Ռոնալդուն դարձել է Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, երկրամասի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր։2019 թվականին հաղթել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խմբային փուլը կավարտվի 2023 թվականի նոյեմբերի 21-ին։ Պորտուգալիան 9 խաղից հետո 27 միավորով J խմբի առաջատարն է և արդեն ԵՎՐՈ2024-ի ուղեգիր է նվաճել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular