ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության դարաշրջանի» օրակարգը ձախողվել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Խաղաղության դարաշրջանի» օրակարգը ձախողվել է, և այդ փաստն անգամ արձանագրում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Երեկ խորհրդարանում բյուջեի ներկայացման ժամանակ Փաշինյանը ոչ ուղիղ, սակայն ստիպված է եղել խոստովանել իր խաղաղության օրակարգի ձախողումը։ Ընդսմին՝ նշելով, որ Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու իրենց քաղաքական կամքը մնում է անսասան, Փաշինյանը հայտարարել է, թե Խաղաղության երեք առանցքային սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ և այդ համաձայնեցումը տեղի է ունեցել բանակցությունների ընթացքում սույն թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ, սակայն Ադրբեջանը համռորեն հրաժարվում է խաղաղության պայմանագիր կնքել։

Ինքը՝ Փաշինյանն էլ պատասխանում է, թե ո՞րն է խնդիրը, թե ինչո՞ւ առաջ չեն գնում, ինչո՞ւ չեն ստորագրում խաղաղության պայմանագիրը։ «Մեծ հաշվով պատճառն անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանը մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա»,- ասել է Փաշինյանը՝ ակամայից հաստատելով, որ թշնամական պետությունը բացարձակապես թքած ունի նրա խաղաղության դարաշրջանի օրակարգի վրա, շարժվում է սեփական օրակարգով, այն է ամեն գնով ջախջախել Հայաստանի Հանրապետությունը։

Իր չարաբաստիկ ելույթի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինայնն այդպես էլ չի հիշել Արցախի մասին, ընդհուպ չի նշել նաև իր սիրելի տերմինը դարձած «Լեռնային Ղարաբաղը», որևէ բառ բյուջեով էլ արցախցիներին մեծ գումարներ նախատեսված չէ, եթե նույնիսկ Արցախի գոյության պայմաններում տարեկան մինչև 144 միլիարդ էր հատկացվում, ապա եկող տարվա բյուջեով ընդամենը 10 միլիարդ արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու համար, ինչը նշենք չափազանց փոքր թիվ է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Որևէ բառ այդպես էլ Փաշինյանը չի նշում հայ ժողովրդի մասին, իր համար գոյություն ունի միայն պետությունը և իր սեփական իշխանությունը, հետևաբար կարելի է Նիկոլ Փաշինայնի այս ելույթից արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է խայտառակ ծանր իրավիճակում և այդ իրավիճակին հասել են բացառապես Փաշինյանի պատճառով։ Իսկ հաջորդ տարվա բյուջեն մեկ այլ խայտառակություն է։ Եթե պաշտպանության բյուջեն աճել է միայն 7 տոկոսով, Փաշինյանին պաշտպանող ոստիկանության բյուջեի ավելացումը 10-նյակ տոկոսներով է չափվում, գիտությանն ու կրթությանը տրամադրվելիք գումարներն անասելի փոքր են, իսկ տնտեսական աճի մասին գործադիրի պատկերացումները միայն դառը քմծիծաղ են առաջացնում։

Փաստացի, հայ ժողովրդի հետ հարաբեվելիս գործող վարչախումբն առաջնորդվում է միայն չնչին կերակրելու և բուռն տեսարաններ ապահովելու սկզբունքով, որպեսզի ՀՀ քաղաքացիներին հնարավորինս հետ պահի արժանապատիվ կեցության իրավունքից։ 

Սոնա Միմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular