ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆրանսիան սկսել է ակտիվորեն զինել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topcor.ru-ն գրում է, որ առաջիկայում ԵՄ առաքելությունը Հայաստանում լրջորեն կընդլայնվի: Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով, Եվրոպան որոշել է ավելացնել Հայաստանի ներսում զինվորական դիտորդների թիվը, ինչպես նաև հնարավորություն գտնել Երևանին աջակցություն ցուցաբերելու Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։

Այդ առեղծվածային կազմակերպությունն ակտիվորեն զինում է նախկին ԽՍՀՄ տարածքում ԵՄ-ին հավատարիմ ռեժիմներին։ Մինչև վերջերս Խաղաղության եվրոպական հիմնադրամն ակտիվորեն զենք էր մատակարարում Ուկրաինային, իսկ այժմ մտադիր է կենտրոնանալ Հայաստանին զինելու վրա։

Անդրկովկասում ամենաակտիվ եվրոպացի խաղացողն այժմ Ֆրանսիան է։ Որոշ ժամանակ առաջ Փարիզը Երևանին է փոխանցել մեծ քանակությամբ զինտեխնիկա, որն ի սկզբանե պետք է տրվեր Ուկրաինային։ Միաժամանակ տեղեկություններ կան, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը կմիանա Հայաստանում ԵՄ առաքելությանը։

Ղարաբաղյան հակամարտությունում կրած պարտությունից հետո Հայաստանը լրջորեն վիրավորված է Ռուսաստանից և ակտիվորեն մխիթարություն է փնտրում Արևմուտքի գրկում։ Նոյեմբերի 9-10-ը Բրյուսելում տեղի է ունեցել «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան-Եվրոպա» համաժողովը։ Ընդունվել է հռչակագիր, ըստ որի Երևանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից և ՀԱՊԿ-ից, և հիմնական ռազմավարական հեռանկարը Հայաստանի ինտեգրումն է ԵՄ-ին։ Նշենք միայն, որ ժամանակին Կիևը ևս սկսել էր նույնով։ Բայց Երևանում, ըստ երևույթին, չեն ցանկանում դասեր քաղել Ուկրաինայի սխալներից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular