ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործող իշխանությունը, որն արեց առավելագույնը, որ Արցախի հարցը ամբողջովին դուրս մղի հայկական օրակարգից ․ Առաքելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեև արցախցիների իրավունքների մասին միջազգային հանրության արձագանքները կոչերից և ելույթներից բացի որևէ գործողության չեն հասել, սակայն անհրաժեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ամրագրվի արցախցիների՝ Արցախ վերադարձի համար ՄԱԿ ԱԽ-ի մակարդակով միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը, և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Ողջունելի են ԱՄՆ Կոնգրեսում Արցախի վերաբերյալ լսումները, որտեղ անդրադարձ է կատարվել նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի հնարավորությունների մասին։

Թեև արցախցիների իրավունքների մասին միջազգային հանրության արձագանքները կոչերից և ելույթներից բացի որևէ գործողության չեն հասել, սակայն անհրաժեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ամրագրվի արցախցիների՝ Արցախ վերադարձի համար ՄԱԿ ԱԽ-ի մակարդակով միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը, և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն։

Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ գործող իշխանությունը, որն արեց առավելագույնը, որ Արցախի հարցը ամբողջովին դուրս մղի հայկական օրակարգից, ավելի է իրեն հեռացնելու Արցախի շուրջ որևէ քննարկումից։

Արցախի հարցը հայկական օրակարգում պահելը արժանապատվության հարց է»,- գրել է Առաքելյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular