Մեր պետականությունը փրկելու շանսեր դեռ կան, եթե համահայկական միասնականություն լինի և անվտանգային իրատեսական ճարտարապետության գործուն քայլեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրևմուտքի ռազմական աջակցությանն ապավինելը կեղծ մանիպուլյատիվ թեզ է, որի իրական նպատակը թուրքիայի պահանջներին ընդառաջ գնալն է, որովհետև թուրքիան արևմուտքի ռազմաքաղաքական ալյանսի առանցքային դերակատարներից է։
Արևմուտքի խոստման տակ Հայաստանը թուրքական շահին զոհաբերելու ծրագիրն է դրված։
Այսպես էր և 100 տարի առաջ, երբ Սևրի դաշնագրով խաբված, հասանք Ալեքսանդրապոլի պայմանագրին։
Մենք պարտավոր ենք անվտանգային հաշվարկված քայլերով իրատեսական խաղաղության ճանապարհները գտնել։
Այս խամաճիկները բացառապես զբաղված են իրենց անձնական անվտանգության երաշխիքների փնտրտուքով, որի ճանապարհին Հայաստանը դարձնելու են արևմուտքի ռազմական պլացդարմ՝ երկրորդ Ուկրաինա։
Իրավիճակը պահանջում է լուծումներ.
Կամ մենք, կամ սրանք։