ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են վերականգնել զինվորականների միջև ուղիղ կապը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյի մոտ կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են երկու տերությունների զինվորականների միջև վերականգնել ուղիղ կապի ուղիները: Այս կապը չինացիներն անջատել են անցյալ տարի՝ Ներկայացուցիչների պալատի նախագահի` Թայվան կատարած այցից հետո, հաղորդում է CCTV-ն։

Չինաստանն անջատել է ուղիղ կապի ուղիները այն բանից հետո, երբ անցյալ օգոստոսին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին անսպասելիորեն թռավ Թայվան, հայտնում է BBC-ն։

Այս ժեստը ծայրաստիճան զայրացրեց Պեկինին և դրդեց նրան լայնածավալ զորավարժություններ կազմակերպել Թայվանի շուրջ՝ նմանակելով կղզի ներխուժումը:

 

Միևնույն ժամանակ, Սի Ցզինպինը, ինչպես անանուն մնալու պայմանով լրագրողներին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, հանդիպման ժամանակ Բայդենին վստահեցրել է, որ Չինաստանը չի պատրաստվում ներխուժել Թայվան և կնախընտրեր խաղաղ վերամիավորումը, սակայն անմիջապես սկսել է խոսել այն մասին, թե ինչ պայմաններում է ՉԺՀ-ն կարող է ուժ կիրառել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular