ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական սեթևեթանքների սիրահարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Բրյուսելում ընթացող «Հայաստանի ռազմավարական ապագա» համաժողովի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել՝ հայտնելով, թե «ՀՀ-ում քննարկվում է արտադաշինքային պետություն դառնալու գաղափարը»: Գրիգորյանն ասել է, որ «Հայաստանը երբեք անվտանգության թեմայով նման ինտենսիվ երկխոսություն չի ունեցել Արևմուտքի և Եվրոպայի հետ»:

«Հուսով ենք խորացնել համագործակցությունն անվտանգության որորտում հավաքական Արևմուտքի և առանձին երկրների հետ: Անվտանգության ոլորտ ասելով նկատի ունեմ ոչ միայն ռազմական բաղադրիչը՝ տնտեսական համագործակցությունը ևս կարող է անվտանգային բաղադրիչ ունենալ: Հայաստանը պատրաստ է դրան, մենք առաջ գնալու կամք ենք ցուցաբերել»,- նշել է նա։

Ըստ էության, պետք է հասկանալ, որ նման հայտարարության կամ մտադրության բուն պատճառները բարդ չէ հասկանալ։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիների ընթացքում ՀՀ իշխանություններն Արցախի հարցի լուծմամբ փորձեցին Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց՝ զուգահեռաբար հիմքեր ստեղծելով ՀՀ եվրաինտեգրման համար։ Իսկ ինչ է սա, եթե ոչ ակնհայտ քաղաքական վեկտորի փոփոխություն, ինչի մասին Փաշինյանը հնարավոր բոլոր առիթներին «կռուտիտ» է լինում՝ փորձելով ամեն կերպ մանևրել և աշխարհաքաղաքականորեն սեթևեթել։

Սակայն, ինչպես սովորաբար ասում են նմանօրինակ դեպքերում, ստեղծված իրավիճակում հասունացել է այն պահը, երբ պետք է հայտարարել հստակ ընտրության մասին։ Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխելու հարցը կարծես որոշված է հայկական կողմում, սակայն ԵՄ-ի հարցում կա տարակուսանք, որովհետև ինքնին ԵՄ-ն և արևմտյան կառույցները դրան պատրաստ չեն (ավելին, նրանք դա ինչ-ինչ դրվագներում բացահայտ ցույց են տալիս)։ Իսկ հայտարարել եվրաինտեգրման մասին և չստանալ դրա համար հստակ երաշխիքներ, ժամկետներ, միանշանակ հավելյալ վտանգներ է ստեղծում Հայաստանի համար։ Այստեղ նախապատրաստվում է նաև «պլան Բ» կոչվածը, քանի որ կուլիսային բանակցությունների ընթացքում հայկական կողմի համար պարզ է դարձել՝ եվրաինտեգրացիան կարող է վերածվել անվերջանալի գործընթացի, ինչպես մի շարք երկրների դեպքում։

Աշխարհաքաղաքական պրակտիկայում, որպես կանոն, արտադաշինքային պետությունն ավելի վստահելի դաշնակիցներ ու ակտիվ, նախաձեռնող արտաքին քաղաքականություն պետք է ունենա, որը կլրացնի այն բացը, որն ունի տվյալ երկիրը՝ համեմատած դաշինքային երկրների հետ, ինչպես, օրինակ՝ Ադրբեջանը, որը կարողացել է ամուր հարաբերություններ ստեղծել Թուրքիայի, Իսրայելի, ապա ավելի պակաս՝ նաև Ռուսաստանի հետ, որոնց միջոցով արդյունավետ իրականացրել է արտաքին քաղաքականություն և ապահովել անվտանգություն, ինչպես նաև՝ հաղթել պատերազմում։

Ներկայումս աշխարհում դասական արտադաշինքային երկիր էր Ուկրաինան։ Ընդհանրապես, նման արտաքին քաղաքական կուրս ստանձնող երկրները, փորձը ցույց է տալիս, որ ունեն արևմտյան վեկտոր։ Իրականում սա ռեսուրսներ պահանջող կարգավիճակ է, և այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանը դրան պատրաստ է և պատկերացնո՞ւմ է արդյոք, թե դա ինչ համակարգ է։  Ավելի լայն բացվածքով՝ սա նիկոլական «խաղեր տալու» հերթական մաստեր-կլասն է, իսկ իրականում պատկերացումն այն է, որ Հայաստանը կարող է լինել արտադաշինքային երկիր արևմտյան ուղղվածությամբ, այսինքն՝ ունենա դաշնակցային հարաբերություններ արևմտյան մի շարք երկրների հետ, մասնավորապես՝ Ֆրանսիայի։

Կարևոր է նաև փաստել, որ, այսպես կոչված, արտադաշինքային երկիրը պետք է ունենա լուրջ ազդեցություն ունեցող դաշնակից երկրներ՝ իր անվտանգությունը գոնե մի փոքր երաշխավորելու համար, միայն Ֆրանսիան դա չի կարող անել։ Թերևս, առաջիկա զարգացումների ու վերադասավորումների ընթացքը ցույց կտա, թե ինչպիսի նոր քաղաքականության հնարավորություններ կունենա Ռուսաստանը, ինչպե՞ս կվերադիրքավորվի Արևմուտքը, և ինչպիսի՞ն կլինի նոր աշխարհը։ Ամեն դեպքում պարզ է, որ եթե հայտարարվի եվրաինտեգրացիայի ճանապարհի մասին պաշտոնապես՝ այն լինելու է փուչ գործընթաց, քանի որ ԵՄ-ն ընդլայնման պատրաստ չէ և, հատկապես, այս փուլում նման փոփոխություններ չեն լինելու։ Չմոռանանք, որ նույն Վրաստանն ու Ուկրաինան գրեթե մեկ տասնամյակ է՝ ինքնամոռաց բախում են եվրոպական դռները, սակայն դեռևս օդում կախվածի կարգավիճակում են։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular