ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի գրասենյակում անցկացվեց «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով միջոցառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 14-ին Ժնևում հյուրընկալել էր «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառումը (side event), որը կազմակերպվել էր Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացին զուգահեռ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ միջոցառումը համախմբել էր տարբեր լսարանների, այդ թվում փորձագետների, պետական պատվիրակությունների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու մարդու իրավունքների այն խախտումներին և ցեղասպան գործողություններին, որոնք վերջին ամիսների ընթացքում իրականացվել են Ադրբեջանի կողմից՝ Արցախի, Հայաստանի և առհասարակ հայության դեմ՝ հանգեցրելով Արցախի ավելի քան 100․000 բնիկ հայ բնակչության տեղահանման, հումանիտար ճգնաժամի և Արցախի Հանրապետության ղեկավարության կալանավորման։ Քննարկման նպատակն էր բացահայտել Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունների համար պատասխանատվության ենթարկման հնարավոր ուղիները:

Միջոցառման ընթացքում, ոլորտային բազմափորձ բանախոսները մանրամասն ներկայացրել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումները՝ տրամադրելով անհրաժեշտ փաստական տեղեկատվություն։ Մասնավորապես․

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար և մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը  կիսվել է տեղահանության և տառապանքի անձնական ցավալի փորձով, ընդգծել պատերազմների և իննամսյա շրջափակման ու սովի հետևանքով արցախցիների ապրած դժվարությունները։ Նա ընդգծել է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքների վերականգնման կարևորությունը։

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, պրոֆեսոր Լուիս Մորենո Օկամպոն պնդել է` հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2Ա, 2Բ, 2Գ հոդվածի պահանջներին, և որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր չեն կանխել ցեղասպանությունը, որը պետության գլխավոր պարտականություններից է՝ համաձայն համապատասխան կոնվենցիայի: Նա նաև քննադատել է միջազգային հանրությանը ցեղասպանությունը չկանխելու և այն այն շարունակապես ժխտելու համար։

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և իրավական հարցերով տնօրեն Իրեն Վիկտորիա Մասսիմինոն իր ելույթի ժամանակ ուշադրություն է հրավիրել Լեմկինի ինստիտուտի կողմից հրապարակված տարբեր ահազանգերի և վաղ նախազգուշացման զեկույցների վրա, որոնք հստակորեն ցույց են տվել ցեղասպանության 10 փուլերի ընթացքը: Տիկին Մասիմինոն ընդգծել է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների ճշգրիտ պիտակավորման անհրաժեշտությունը՝ դրանց նկարագրման համար օգտագործելով օրինական ճանաչում ունեցող տերմիններ։ Եզրափակիչ խոսքում նա ընդգծել է պատասխանատվության և արդարության կարևորությունը՝ պնդելով, որ իրական խաղաղությունը հնարավոր չէ առանց նման վայրագությունների համար պատասխանատվության:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) «Հավատքի և կարգի» ծրագրի ղեկավար Անի Ղազարյան-Դրիսին կարևորել է ԵՀԽ-ի կողմից ձեռնարկվող շահերի պաշտպանության և իրազեկման նախաձեռնությունները: Նա ընդգծել է կազմակերպության ջանքերը՝ ուշադրություն հրավիրելու Արցախում շարունակվող ողբերգություններին և բովանդակալից երկխոսության միջոցով հակամարտությունների կարգավորման գործում նրա դերին: Դոկտոր Ղազարյան-Դրիսին հատուկ նշել է, որ ԵՀԽ-ի ուշադրութնան կենտրոնում են մշակութային ժառանգության և քրիստոնեական քաղաքակրթության պահպանության, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարության և այլ անձանց ազատ արձակման հրամայակնները:

Հանդիպումը վարում էր իրավագիտության դոկտոր Գևորգ Հակոբջյանը, ով «Հայկական իրավական կենտրոնի» խորհրդի անդամ է և ՀՕՄ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում։

Հիշյալ միջոցառման ընթացքում հաջողությամբ անցկացվել է բովանդակալից քննարկում, ինչը ներկաներին թույլ է տվել արժեքավոր պատկերացումներ ձեռք բերել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Քննարկումները կարևոր էին Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն ուղղված շարունակական ջանքերի տեսանկյունից:

Հայ Օգնության Միությունը հավատարիմ է օգնության, արդարության իր առաքելությանը, ինչի վկայությունն էր նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպված այս ազդեցիկ միջոցառումը, որը կազմակերպիչների, բանախոսների և ներկաների՝ կարևորագույն խնդիրների լուծման և Արցախի վերականգնման շուրջ նվիրվածության վկայությունն էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular