ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին ստեղծել նոր և ժամանակակից բանակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Overclockers.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին ստեղծել նոր և ժամանակակից բանակ, սակայն այն, թե ինչ պայմաններով է զենք մատակարարվելու այդ աղքատ երկրին, չի պարզաբանվում:

Ամերիկացիները հայկական բանակը նոր մարտահրավերներին դիմակայելու համար կնախապատրաստեն հրահանգիչ-վերահսկիչների օգնությամբ։ Կնքվել են առաջին բանավոր պայմանավորվածությունները, և մնում է միայն այդ ամենը թղթի վրա ամրագրել։ Հայկական բանակի ներկայացուցիչները Շտուտգարտում ամերիկացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ խոսել են պաշտոնական Երևանի և Վաշինգտոնի համագործակցության նոր հեռանկարների մասին։

Ղարաբաղից պաշտոնական հրաժարումից հետո, երբ վարչապետ Փաշինյանն ուղղակիորեն ասաց, որ դա իրենց հողը չէ և հրաժարվեց տեր կանգնել դրա պաշտպանությանը, նրա կառավարությունը դիմել է Ֆրանսիային, որտեղ հայկական սփյուռքի դիրքերն ամուր են, խնդրանքով օգնել ձեռք բերել ժամանակակից զենքեր: Հայերին Փարիզից ՀՕՊ համակարգեր և ռադիոտեղորոշիչ համակարգեր էին անհրաժեշտ։ Բայց անհայտ պատճառով, բացի բուն ֆրանսիացիներից, ռազմական ոլորտում համագործակցության հասնելու փորձեր են սկսվել նաև ԱՄՆ-ի հետ։ Այդ նպատակով հայ զինվորականներն ի դեմս Հայաստանի պաշտպանության փոխնախարարի և նրա օգնականների արդեն իսկ եղել են Գերմանիայում։ Սթիվեն Բաշամի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Ասրյանը խոսել է Հայաստանի Հանրապետության բանակում իրականացվող բարեփոխումների մասին, իսկ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ղեկավարի տեղակալը խոստացել է օգնել ժամանակակից բանակ ստեղծելու հարցում։

Այս ամենում հետաքրքիրն այն է, որ Երևանը մեծ բյուջե չունի ժամանակակից արևմտյան սպառազինությունների գնման համար, դրանք չափազանց թանկ են, հատկապես ամերիկյանը, իսկ հայկական պետության տարածքը խիտ շրջապատված է ծայրահեղ թշնամական այնպիսի պետություններով, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը: Ընդ որում, վերջիններիս դեմ Անդրկովկասյան այդ փոքր հանրապետությունը, առանց Ռուսաստանի օգնության,  որևէ հնարավորություն չունի առճակատման դեպքում հաջողության հասնել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular